Պակիստանի վարչապետ Մուհամմադ Շահբազ Շարիֆն այցելել է Ադրբեջան
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պակիստանի Իսլամական Հանրապետության վարչապետ Մուհամմադ Շահբազ Շարիֆը հունիսի 15-ին պաշտոնական այցով ժամանել է Ադրբեջան:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Պակիստանի վարչապետ Մուհամմադ Շահբազ Շարիֆի միջև բանակցություններն ընթացել են դեմ առ դեմ, ինչպես նաև ընդլայնված կազմով։
Հանդիպումներին հաջորդել է կողմերի ճապազրույցը: