Իրանը և ԱՄՆ-ն մոտ են գերիների փոխանակման շուրջ համաձայնագրի կնքմանը. Օմանի ԱԳ նախարար

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանն ու ԱՄՆ-ն մոտ են գերիների փոխանակման շուրջ համաձայնագրի կնքմանը, մնացել է լրամշակել փաստաթղթի մանրամասները: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ТАСС գործակալությունից, այս մասին հայտարարել է Օմանի արտաքին գործերի նախարար Բադր բեն Համադ բեն Համուդ ալ Բուսայիդին։

«Իրանն ու ԱՄՆ-ն մոտ են գերիների փոխանակման շուրջ համաձայնագրի կնքմանը: Մնում է միայն տեխնիկական հարցերի շուրջ պայմանավորվածությունը», - ասել է նախարարը։

Օմանի ԱԳ նախարարի խոսքով՝ Իրանը նաև լրջորեն է տրամադրված միջուկային պրոբլեմատիկայի շուրջ ԱՄՆ-ի հետ համաձայնության հասնելու գործում։

«Ես տեսնում եմ Վաշինգտոնի և Թեհրանի մտադրությունների լրջությունը, որոնց բանագնացները փորձում են փրկել 2015 թ.-ի միջուկային գործարքը, - ասել է նա: - Մասկատն այն կարծիքին է, որ Իրանի ղեկավարությունը լրջորեն է տրամադրված համաձայնության հասնելու հարցում, և եթե մյուս կողմը բարեխղճորեն մոտենա դրան, ապա իրենք պատրաստ են նույն կերպ պատասխանել»։

Հունիսի 14-ին The Wall Street Journal-ը, վկայակոչելով աղբյուրների, հաղորդել էր, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը գաղտնի վերսկսել է բանակցությունները Թեհրանի հետ՝ Իրանում միջուկային զենքի հայտնվելու հավանականությունը նվազեցնելու և իրենց քաղաքացիներին իրանական բանտերից ազատելու հարցի շուրջ: Աղբյուրների տեղեկատվությամբ՝ 2022 թ. դեկտեմբերից Օմանն անուղղակի բանակցություններ է անցկացնում ԱՄՆ-ի և Իրանի միջև։ Նշվում է, որ Սպիտակ տան ներկայացուցիչներն այս ժամանակաշրջանում Օման են մեկնել առնվազն երեք անգամ։

The Wall Street Journal թերթի տվյալներով՝ Վաշինգտոնը նաև Իրաքի կառավարությանը թույլ է տվել է վճարել պատժամիջոցների պատճառով սառեցված 2,5 միլիարդ եվրոն իրանական էլեկտրաէներգիայի և գազի դիմաց: ԱՄՆ-ն այս փոխանցումը համարել է սովորական ընթացակարգ, որն արդեն անցկացվել էր ավելի վաղ։ Սակայն այս անգամ վճարումն իրականացվել է եվրոյով, այլ ոչ թե ազգային արժույթով, ինչպես դա եղել է նախկինում։ Այս ազատված միջոցներն Իրանին թույլ են տվել մասնակիորեն մարել իր պարտքը Թուրքմենստանին, ինչպես նաև իր մասնաբաժինը ներդնել Իսլամական զարգացման բանկում, որտեղ նա երրորդ խոշոր բաժնետերն է:

Մարտի 6-ին Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանաանին հայտարարել էր, որ Իրանն ու ԱՄՆ-ն միջնորդների միջոցով Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ ուղերձներ են փոխանակում։

Հայերեն Русский

ՉԺՀ-ն խոստացել է ԵՄ-ի նկատմամբ կիրառել հայելային միջոցներ, եթե իր ապրանքների մուտքը եվրոպական շուկա սահմանափակվի

Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության «Փոխգործակցության համար» կրծքանշանով

Լիոնում մոտ 55 000 մարդ մասնակցել է երթի. ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը

Ինժեներական քաղաքում տեղի ունեցավ Քամ Ղաֆֆարիանին նվիրված աստղի բացման հանդիսավոր արարողությունը

Դմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերը

Ակադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումը

Ձկնաբուծարանների կողմից ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ քրեական վարույթով վերականգնվել է 18.5 մլն դրամի վնասը

Եվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրա

Նոյեմբերի 6-ի միջոցառումների անոնս