Իրանի նախագահը պաշտոնական այցով ժամանել է Կուբա
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին երեկ երեկոյան պաշտոնական այցով ժամանել է Կուբա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է կարիբյան հանրապետության արտաքին գործերի նախարար Բրունո Ռոդրիգես Պարիլյան։
«Մենք Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսիին ջերմորեն դիմավորել ենք Կուբայում: Նրա պաշտոնական այցը մեզ թույլ կտա շարունակել գրեթե 44-ամյա երկկողմ հարաբերությունների ամրապնդումը և ակտիվացնել կապերը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում», - գրել է նա Twitter-ի իր էջում:
Լատինական Ամերիկայի երկրներում իր 5-օրյա շրջագայության ընթացքում Իրանի նախագահն արդեն այցելել է Վենեսուելա և Նիկարագուա, որտեղ հանդիպում է ունեցել այդ երկրների ղեկավարների հետ։ Այցելությունների ընթացքում տարբեր ոլորտներում համագործակցության շուրջ համաձայնագրեր են կնքվել։