Հասարակական

Ոստիկաններն Ալափարս գյուղի բնակչի տանիքից մեծ քանակի զենք-զինամթերք են հայտնաբերել

1 րոպեի ընթերցում

Ոստիկաններն Ալափարս գյուղի բնակչի տանիքից մեծ քանակի զենք-զինամթերք են հայտնաբերել

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ՆԳՆ ոստիկանության Չարենցավանի բաժնի համայնքային ոստիկանները օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ Ալափարս գյուղի մի բնակիչ իր տան տանիքում պահում է զենք և զինամթերք:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից, տեղեկությունը ստուգելու նպատակով ոստիկաններն այցելել են 41-ամյա ալափարսցու տուն: Ոստիկանների պահանջով նա ներկայացրել է 5,45 մմ տրամաչափի «ԱԿ» տեսակի ինքնաձիգ, 9 մմ տրամաչափի առանց գործարանային համարի ինքնաձիգ, ինքնաշեն թմբուկավոր ատրճանակ, տարբեր տրամաչափի և տարբեր զենքերի 620 փամփուշտ և 2 փամփշտատուփ: Նա հայտնել է, որ 44-օրյա պատերազմի մասնակից է և հայտնաբերվածը բերել է Արցախից:

Ըստ աղբյուրի՝ կազմված փաստաթղթերն ուղարկվել են Չարենցավանի քննչական բաժին:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում