Հասարակական

Բերդի ոստիկանները հայտնաբերել են գազալցակայանում թաքցրած թմրանյութը

1 րոպեի ընթերցում

Բերդի ոստիկանները հայտնաբերել են գազալցակայանում թաքցրած թմրանյութը

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները հունիսի 13-ին ստացել են օպերատիվ տեղեկություն, որ Տավուշ-Այգեպար ճանապարհի գազալցակայանի աշխատակիցը տաղավարում պահում և օգտագործում է թմրանյութ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից, Տավուշի բաժնի ծառայողները նույն օրը ձեռնարկել են միջոցառումներ, և գազալցակայանի տաղավարի սեղանի դարակում հայտնաբերել կանեփի տերևներ, նաև` թմրանյութ օգտագործելու միջոցներ:

«Բերդի 36-ամյա բնակիչը հայտնեց, որ տերևներն ինքն է քաղել տաղավարի մոտ աճած թփերից ու դարակում չորացրել` անձամբ օգտագործելու համար:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Բերդի քննչական բաժին: Հանգամանքները պարզվում են»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում