Հասարակական

ՀՀ կառավարությունը նախատեսում է միավորել Արմավիրի թիվ 4 ավագ և Ռ. Եղոյանի անվան թիվ 1  ավագ դպրոցները

5 րոպեի ընթերցում

ՀՀ կառավարությունը նախատեսում է միավորել Արմավիրի թիվ 4 ավագ և Ռ. Եղոյանի անվան թիվ 1  ավագ դպրոցները

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրային քննարկման է ներկայացվել Արմավիրի թիվ 4 ավագ դպրոցըԱրմավիրի Ռ. Եղոյանի անվան թիվ 1 ավագ դպրոցին միացման ձևով վերակազմակերպելուՀՀ կառավարության որոշման նախագիծը: Գործընթացի վերաբերյալ պարզաբանումները ներկայացնելու նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն հունիսի 14-ին այցելել է Արմավիրի թիվ 4 ավագ դպրոց:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, նրան ուղեկցել են ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության հանրակրթության և արտադպրոցական հաստատությունների համակարգման բաժնի պետ Ստալ Սարդարյանը և ՀՀ Արմավիրի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Սոնյա Բուդաղյանը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալը նախ հանդիպել է դպրոցի ուսուցչական կազմի հետ, այնուհետև դպրոցի աշակերտական խորհրդի անդամներին, ներկայացրել պետական քաղաքականությունը, գործընթացի մանրամասները, նպատակը և դրդապատճառները, ինչպես նաև պատասխանել մանկավարժներին և աշակերտներին հուզող հարցերին:

Ըստ աղբյուրի՝ Արաքսիա Սվաջյանը նախ անդրադարձել է Կառավարության նախաձեռնած բարեփոխումների ընդհանուր ծրագրին, ինչի համատեքստում իրականացվում են նաև դպրոցների միավորումներ:

Փոխնախարարն ընդգծել է, որ դպրոցների միավորման գործընթացն իրականացվում է հանրապետության տարբեր մարզերում և Երևանում, որը պայմանավորված է 1400 դպրոցների մեծ մասի թերբեռնված աշխատանքով և ոչ բարենպաստ շենքային պայմաններով:

«Ինչպես գիտեք, իրականացվում է հանրակրթության նոր չափորոշչի ներդրման գործընթացը, և այժմ բարեփոխումների ակտիվ փուլում ենք, որն ուղղված է կրթության որակի բարձրացմանը, ուսուցիչների կարողությունների և դպրոցների ենթակառուցվածքների զարգացմանը: Եթե ցանկանում ենք ունենալ որակյալ կրթություն, ապա պետք է ունենանք նաև պատշաճ պայմաններ, որպեսզի ուսուցիչը և աշակերտը հնարավորություն ունենան լաբորատոր փորձեր անելու և հագեցած գրադարանից օգտվելու»,- ասել է Արաքսիա Սվաջյանը:

Նախարարի տեղակալն անդրադարձել է Կառավարության «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրին, որն ընդգրկում է թե՛ գյուղական, թե՛ քաղաքային դպրոցները: Նրա տեղեկացմամբ՝ Կառավարության որոշմամբ արդեն իսկ հաստատվել է մարզային դպրոցների ցանկը, որը ներառվելու է ծրագրում:

«Մեր դպրոցները հիմնականում կառուցվել են 1960-70-ական թթ. և լուրջ ներդրումների կարիք ունեն: Բնականաբար, հնարավոր չէ 1400 դպրոց միանգամից վերակառուցել, և զուգահեռ իրականացվում է 3-րդ գործընթացը: Այն դպրոցները, որոնք այս փուլում չեն ընդգրկվել «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրում և թերբեռնված են, խնդրահարույց են արդյունավետ գործունեության տեսանկյունից։ Փորձում ենք միավորել և ստանալ ավելի մեծ, ուժեղ ու ամբողջական, պատշաճ ենթակառուցվածքներով դպրոցներ՝ դիտարկելով դրանց բարելավումը պետական աջակցության ծրագրերի շրջանակում,- ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը և հավելել,- այս համատեքստում ուսումնասիրության արդյունքում պարզ է դարձել, որ ավագ դպրոցները ևս շատ թերբեռնված են: Փորձել ենք հասկանալ, թե ինչպես կարող ենք արդյունավետ կազմակերպել դրանց գործունեությունը՝ տալով համարժեք լուծումներ»:

Արմավիրի թիվ 4 ավագ դպրոցի մանկավարժների և աշակերտների հարցերն ու մտահոգությունները հիմնականում վերաբերել են միավորման արդյունքում մանկավարժական հաստիքների հնարավոր կրճատմանը, նոր միջավայրում աշակերտների ինտեգրմանը և այլն:

Ըստ աղբյուրի՝ Արմավիրի թիվ 4 ավագ և Արմավիրի Ռ. Եղոյանի անվան թիվ 1 ավագ դպրոցների միավորումը, ըստ ԿԳՄՍ նախարարի տեղակալի, բխում է նաև այն հանգամանքից, որ դպրոցներն ամբողջական ծանրաբեռնվածությամբ չեն աշխատում։ Արմավիրի թիվ 1 ավագ դպրոցում սովորում է 287 աշակերտ, սակայն դպրոցն ունի 1000 աշակերտ տեղավորելու հնարավորություն։ Արմավիրի թիվ 4 դպրոցում սովորում է 244 աշակերտ, որն ունի 680 աշակերտ տեղավորելու հնարավորություն։

Արմավիրի թիվ 1 դպրոցի շենքային պայմաններն անհամեմատ ավելի լավն են, ինչը ուսուցիչներին և աշակերտներին պատշաճ պայմաններում ուսումնառությունը կազմակերպելու լայն հնարավորություն կտա: Փոխնախարարը շեշտել է, որ միավորման արդյունքում կարևորվելու է մասնագիտական ներուժը լավագույնս օգտագործելու խնդիրը՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ հանրապետության բազմաթիվ դպրոցներում մանկավարժների կարիք կա։

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարն ու ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության տնօրենը քննարկել են «Դպրոցների սեյսմիկ պաշտպանության ծրագրին» վերաբերող հարցեր

Կրթություն

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարն ու ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության տնօրենը քննարկել են «Դպրոցների սեյսմիկ պաշտպանության ծրագրին» վերաբերող հարցեր

Podcast-Գիտության շաբաթ. Իրական կրթությունը բացահայտման ճանապարհ է. Արամ Փախչանյան

Կրթություն

Podcast-Գիտության շաբաթ. Իրական կրթությունը բացահայտման ճանապարհ է. Արամ Փախչանյան

Սովորել հայերեն՝ ակադեմիկոսից դառնալով աշակերտ. սփյուռքահայ ուսուցչուհի Լուսինե Ազատյանը ներկայացնում է Մինսկի Հայորդաց կրթօջախի ձեռքբերումները

Սփյուռք

Սովորել հայերեն՝ ակադեմիկոսից դառնալով աշակերտ. սփյուռքահայ ուսուցչուհի Լուսինե Ազատյանը ներկայացնում է Մինսկի Հայորդաց կրթօջախի ձեռքբերումները

Հայաստանում զգալիորեն աճել է պարսկերենի նկատմամբ հետաքրքրությունը. Իրանի դեսպան

Տուրիզմ

Հայաստանում զգալիորեն աճել է պարսկերենի նկատմամբ հետաքրքրությունը. Իրանի դեսպան

Կրթությանը և գիտությանը տրամադրվող միջոցներն ուղղված են ռազմավարական աշխատանքների և բարեփոխումների իրականացմանը. Ժաննա Անդրեասյան

Կրթություն

Կրթությանը և գիտությանը տրամադրվող միջոցներն ուղղված են ռազմավարական աշխատանքների և բարեփոխումների իրականացմանը. Ժաննա Անդրեասյան

Fastex-ը և ԵՊՀ-ն իրականացնում են համատեղ դասընթաց

Կրթություն

Fastex-ը և ԵՊՀ-ն իրականացնում են համատեղ դասընթաց

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանն այցելել է Լոռու մարզի մի շարք դպրոցներ

Կրթություն

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանն այցելել է Լոռու մարզի մի շարք դպրոցներ

ՀՀ ԿԳՄՍ նախարարը եզդիների ներկայացուցիչների հետ քննարկել է բուհերից մեկում եզդիերենի ուսուցման ամբիոն հիմնելու հարցը

Կրթություն

ՀՀ ԿԳՄՍ նախարարը եզդիների ներկայացուցիչների հետ քննարկել է բուհերից մեկում եզդիերենի ուսուցման ամբիոն հիմնելու հարցը

Ճարտարապետական ամառային դպրոց՝ Շիրակի մարզում

Կրթություն

Ճարտարապետական ամառային դպրոց՝ Շիրակի մարզում

ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանը մասնակցել է Պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտների ավարտական երեկոյին

Կրթություն

ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանը մասնակցել է Պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտների ավարտական երեկոյին

ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատվիրակությունն այցելել է ՀՀ կրթական և մշակութային մի շարք հաստատություններ

Կրթություն

ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատվիրակությունն այցելել է ՀՀ կրթական և մշակութային մի շարք հաստատություններ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում