Քաղաքականություն

Հայաստանը սպասում է Երասխում Ադրբեջանի ագրեսիայի միանշանակ դատապարտմանը միջազգային հանրության կողմից

1 րոպեի ընթերցում

Հայաստանը սպասում է Երասխում Ադրբեջանի ագրեսիայի միանշանակ դատապարտմանը միջազգային հանրության կողմից

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն անդրադարձել է Երասխի ուղղությամբ Ադրբեջանի հերթական ագրեսիային, որի հետևանքով վիրավորվել է Երասխում գործարանի կառուցման շինարարական աշխատանքներում ներգրավված Հնդկաստանի 2 քաղաքացի։

Մարուքյանը «Թվիթեր»-ի իր էջում կատարած գրառմամբ նշել է, որ հունիսի 14-ի առավոտյան ադրբեջանական զինուժը շարունակել է հունիսի 13-ի հարձակումները հայ-ամերիկյան ներդրումներով կառուցվող գործարանի վրա՝ վիրավորելով շինարարական աշխատանքներ իրականացնող օտարերկրյա երկու քաղաքացու։

Մարուքյանն ընդգծել է, որ անպատժելիությունը ծնեց նոր հանցագործություններ ՀՀ ինքնիշխան տարածքի և խաղաղ ժողովրդի դեմ։

«Մենք դեռ անհամբեր սպասում ենք մեր բոլոր գործընկերների կողմից այս ագրեսիայի միանշանակ դատապարտմանը, որը տեղի է ունենում խաղաղ բանակցությունների ընթացքում »,-գրել է Մարուքյանը Twitter–ի իր էջում։

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում