Հասարակական

Սուրեն Պապիկյանն ու Աբբաս Բադախշան Զոհուրին քննարկել են հայ-իրանական համագործակցության ընթացքն ու հեռանկարները

1 րոպեի ընթերցում

Սուրեն Պապիկյանն ու Աբբաս Բադախշան Զոհուրին քննարկել են հայ-իրանական համագործակցության ընթացքն ու հեռանկարները

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հունիսի 14-ին ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին` Հայաստանում դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է նախարարի՝ «Ֆեյսբուք»-ի էջում կատարած գրառումից, հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-իրանական համագործակցության ընթացքն ու հեռանկարները, կարծիքներ են փոխանակվել տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ։

Հանդիպման ավարտին Սուրեն Պապիկյանը շնորհակալություն է հայտնել դեսպան Զոհուրիին Հայաստանում պաշտոնավարման ընթացքում հայ-իրանական հարաբերությունների ամրապնդման ու համագործակցության արդյունավետության բարձրացման համար` մաղթելով հաջողություններ հետագա աշխատանքային գործունեության մեջ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում