Տարածաշրջանային

Իրանի նախագահը հանդիպել է Նիկարագուայի ղեկավարի հետ

1 րոպեի ընթերցում

Իրանի նախագահը հանդիպել է Նիկարագուայի ղեկավարի հետ

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նիկարագուայի նախագահ Դանիել Օրտեգան հունիսի 13-ին ընդունել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիին, որը պաշտոնական այցով գտնվում է Կենտրոնական Ամերիկայի երկրում։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով IRNA գործակալությունը։

Երկու ղեկավարները ելույթ են ունեցել Իրանի նախագահին դիմավորելու արարողության ժամանակ:

Ինչպես հաղորդում է El 19 Digital հարթակը, նախագահների հանդիպմանը ներկա են եղել Նիկարագուայի փոխնախագահ Ռոսարիո Մուրիլիոն, արտաքին գործերի նախարար Դենիս Մոնկադան և Ազգային ժողովի (միապալատ խորհրդարանի) նախագահ Գուստավո Պոռաս Կորտեսը։

Ռայիսին պաշտոնական այցով Մանագուա է ժամանել հունիսի 13-ի երեկոյան։ Իրանի պատվիրակության կազմում են, մասնավորապես, առողջապահության և բժշկական կրթության, նավթի, մշակույթի և իսլամական կողմնորոշման, էկոնոմիկայի և ֆինանսների նախարարները։

Ավելի վաղ Ռայիսին պաշտոնական երկօրյա այց էր կատարել Վենեսուելա, որտեղ հանդիպել էր հանրապետության նախագահ Նիկոլաս Մադուրոյի հետ։ Բարձր մակարդակի միջկառավարական հանձնաժողովի նիստի արդյունքներով երկրներն ստորագրել են համագործակցության մի քանի կարևոր համաձայնագրեր։ Նիկարագուայից հետո Ռայիսին կմեկնի Կուբա:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում