Հասարակական

Մեդիագրագիտության խթանում՝ մանկապարտեզից․ Վաղարշապատում կայացել է  «Գողացված արևը» ներկայացման առաջնախաղը

4 րոպեի ընթերցում

Մեդիագրագիտության խթանում՝ մանկապարտեզից․ Վաղարշապատում կայացել է  «Գողացված արևը» ներկայացման առաջնախաղը

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վաղարշապատի թիվ 11 մանկապարտեզ հունիս 13-ին այցելել էին Կորնեյ Չուկովսկու «Գողացված արևը» հեքիաթի հերոսները, որոնք երեխաներին սովորեցնում էին, որ թվային հարթակներում նորություններ լսելիս և լուրեր տարածելիս պետք է զգույշ լինել, քանի որ մեծ է ապատեղեկատվության վտանգը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Հանրային լրագրության ակումբ» հասարակական կազմակերպությունից (ՀԼԱ), առաջին անգամ ցուցադրվող «Գողացված արևը» ներկայացումը նախաձեռնել էր Հանրային լրագրության ակումբը՝ ԱՄՆ պետքարտուղարության ֆինանսավորմամբ իրականացվող«Մեդիա և տեղեկատվական գրագիտությունը նախադպրոցական կրթության մեջ»ծրագրի շրջանակում։ Ծրագրի գործընկերներն են՝«Քայլ առ քայլ» հիմնադրամը,«Թիչինգ Ըքադեմի»-ն, «Հեքիաթերեն» ինտերակտիվ թատրոնը։

«Անտառում տարածված լուրը, թե կոկորդիլոսը «կուլ է տվել» արևը, խառնաշփոթ է առաջացնում անտառային բնակիչների և մանկապարտեզի երեխաների շրջանում։ Ո՞ւր է անհետացել լույսը, ո՞վ է մեղավոր, ի՞նչպես կարելի է պարզել ճշմարտությունը․ այս հարցերի պատասխանները երեխաները բացահայտում են միասին ներկայացման ողջ ընթացքում։ Անտառային լրատվամիջոցներով շրջանառվող ապատեղեկատվության հետքերով՝ երեխաներն իրականացնում եմ փոքրիկ հետաքննություն և փորձում պարզել իրողությունը։ Սցենարային և խաղարկայնացված դատն օգնում է լսել բոլոր կողմերին, դիտարկել փաստերը, համադրել ու կայացնել վճիռ։ Իհարկե, ինչպես բոլոր հեքիաթներում, այստեղ ևս բարին հաղթում է չարին՝ ճշմարտությունը սփռվում է անտառով մեկ, իսկ երեխաներն իրենց ներգրավվածությամբ դառնում են դրա մի մասը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ ներկայացումից հետո մանկապարտեզի դաստիարակների և տնօրենի հետ անցկացվել է քննարկում՝ կարծիքների փոխանակման, մեդիագրագիտության կարողությունների զարգացմանն ուղղված գործիքների կիրառման վերաբերյալ։

«Այս ձևաչափն ու թեմատիկ ուղղությունն այլևս կրթական նոր չափորոշչային համակարգի անբաժան մաս է համարվում (ՀՊՉ 5): Շատ կարևոր է, որպեսզի նախակրթական հաստատություններն այս ուղղությամբ աշխատեն ոչ միայն երեխաների հետ, այլև ծնողների՝ զրույցների, քննարկումների և ինտերակտիվ այլ ձևաչափերի կիրառմամբ։ Վաղ մանկության տարիքից երեխաների զինումը թվային գրագիտությամբ ժամանակակից աշխարհի մարտահրավերն է, որն էլ փորձում ենք հաղթահարել միասին՝ կառուցելով ապատեղեկատվությանը դիմակայուն հասարակություն»,- նշել է ՀԼԱ ծրագրերի ղեկավար Ալեքսանդր Մարտիրոսյանը։

Նշվում է, որ ծրագրի շրջանակում նախատեսվում է «Գողացված արևը» ներկայացումը ցուցադրել Հայաստանի այլ մարզերում ևս։

«Մեդիա և տեղեկատվական գրագիտությունը նախադպրոցական կրթության մեջ»ծրագրի նպատակն է մանկավարժներին զինել մեդիա և տեղեկատվական գրագիտության գիտելիքներով և հմտություններով, բարձրացնել նրանց թվային անվտանգության կարողությունները, օգնել առավել լավ հասկանալ անձնական տվյալների պաշտպանության կարևորությունն ու մեխանիզմները։

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարն ու ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության տնօրենը քննարկել են «Դպրոցների սեյսմիկ պաշտպանության ծրագրին» վերաբերող հարցեր

Կրթություն

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարն ու ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության տնօրենը քննարկել են «Դպրոցների սեյսմիկ պաշտպանության ծրագրին» վերաբերող հարցեր

Podcast-Գիտության շաբաթ. Իրական կրթությունը բացահայտման ճանապարհ է. Արամ Փախչանյան

Կրթություն

Podcast-Գիտության շաբաթ. Իրական կրթությունը բացահայտման ճանապարհ է. Արամ Փախչանյան

Սովորել հայերեն՝ ակադեմիկոսից դառնալով աշակերտ. սփյուռքահայ ուսուցչուհի Լուսինե Ազատյանը ներկայացնում է Մինսկի Հայորդաց կրթօջախի ձեռքբերումները

Սփյուռք

Սովորել հայերեն՝ ակադեմիկոսից դառնալով աշակերտ. սփյուռքահայ ուսուցչուհի Լուսինե Ազատյանը ներկայացնում է Մինսկի Հայորդաց կրթօջախի ձեռքբերումները

Հայաստանում զգալիորեն աճել է պարսկերենի նկատմամբ հետաքրքրությունը. Իրանի դեսպան

Տուրիզմ

Հայաստանում զգալիորեն աճել է պարսկերենի նկատմամբ հետաքրքրությունը. Իրանի դեսպան

Կրթությանը և գիտությանը տրամադրվող միջոցներն ուղղված են ռազմավարական աշխատանքների և բարեփոխումների իրականացմանը. Ժաննա Անդրեասյան

Կրթություն

Կրթությանը և գիտությանը տրամադրվող միջոցներն ուղղված են ռազմավարական աշխատանքների և բարեփոխումների իրականացմանը. Ժաննա Անդրեասյան

Fastex-ը և ԵՊՀ-ն իրականացնում են համատեղ դասընթաց

Կրթություն

Fastex-ը և ԵՊՀ-ն իրականացնում են համատեղ դասընթաց

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանն այցելել է Լոռու մարզի մի շարք դպրոցներ

Կրթություն

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանն այցելել է Լոռու մարզի մի շարք դպրոցներ

ՀՀ ԿԳՄՍ նախարարը եզդիների ներկայացուցիչների հետ քննարկել է բուհերից մեկում եզդիերենի ուսուցման ամբիոն հիմնելու հարցը

Կրթություն

ՀՀ ԿԳՄՍ նախարարը եզդիների ներկայացուցիչների հետ քննարկել է բուհերից մեկում եզդիերենի ուսուցման ամբիոն հիմնելու հարցը

Ճարտարապետական ամառային դպրոց՝ Շիրակի մարզում

Կրթություն

Ճարտարապետական ամառային դպրոց՝ Շիրակի մարզում

ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանը մասնակցել է Պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտների ավարտական երեկոյին

Կրթություն

ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանը մասնակցել է Պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտների ավարտական երեկոյին

ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատվիրակությունն այցելել է ՀՀ կրթական և մշակութային մի շարք հաստատություններ

Կրթություն

ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատվիրակությունն այցելել է ՀՀ կրթական և մշակութային մի շարք հաստատություններ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում