Միջազգային

Չինաստանի ԱԳՆ-ն հայտնել Է Թուրքիայի կողմից Չենդուում գլխավոր հյուպատոսություն բացելու մասին

1 րոպեի ընթերցում

Չինաստանի ԱԳՆ-ն հայտնել Է Թուրքիայի կողմից Չենդուում գլխավոր հյուպատոսություն բացելու մասին

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիան հունիսի 13-ին գլխավոր հյուպատոսություն է բացել Չենդու քաղաքում (Սիչուան նահանգի վարչական կենտրոն, ՉԺՀ հարավ-արևմուտք): «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Չինաստանի արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարությունը:

«Ես հավատում եմ, որ Չենդուում գլխավոր հյուպատոսության ստեղծումը նոր կամուրջ կդառնա չին-թուրքական բարեկամական կապերի ամրապնդման և փոխշահավետ համագործակցության համար», - բացման արարողության ժամանակ ընդգծել է Չինաստանի ԱԳՆ հյուպատոսական դեպարտամենտի տնօրեն Վու Սին:

Չինաստանի նախարարության տարածած հաղորդագրության մեջ հստակեցվում է, որ Չենդուում Թուրքիայի գլխավոր հյուպատոսությունը թույլ կտա «ավելի մեծ հնարավորություններ ստեղծել տարածաշրջանների մակարդակով համագործակցությունն առաջ մղելու համար»: Դրանում ընդգծվում է, որ Սիչուան նահանգը մտադիր է խորացնել թուրքական կողմի հետ փոխգործակցությունը բոլոր ուղղություններով:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում