Վրաստանը մինչև նոյեմբեր ալյուրի ներմուծման մաքսատուրքեր է սահմանել ֆերմերներին աջակցելու համար

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանը հունիսի 12-ից ժամանակավոր մաքսատուրք է սահմանել ներկրվող ցորենի ալյուրի համար. 200 կգ-ից ավելի ներմուծման դեպքում այժմ 1 կգ-ի համար հարկվում է 0,2 լարիի (շուրջ 0,08 դոլար՝ ընթացիկ փոխարժեքով) չափով: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «Интерфакс» գործակալությունից, այս մասին ասվում է Վրաստանի կառավարության որոշման մեջ։

Բացառություն են կազմում այն ​​ապրանքները, որոնց համար տրվել է EUR-1 հավաստագիր, որն արտոնություն է տալիս Եվրամիությունից ապրանքներ ներմուծելիս։

Մաքսատուրքը սահմանվում է վրացի ֆերմերներին աջակցելու համար, որոնք չեն կարողացել վաճառել իրենց բերքը։ Դրա մնացորդները, գյուղատնտեսության նախարարության տվյալներով, գերազանցում են 30 հազար տոննան։ Ֆերմերները ժամանակին չէին վաճառել իրենց բերքը՝ հույս ունենալով, որ ցորենի գներն ավելի ուշ կբարձրանան, բայց ցորենի գները, ընդհակառակը, իջել են։ Գյուղատնտեսության նախարարությունից հստակեցնում են, որ ժամանակավոր մաքսատուրքը սահմանվել է մինչև այս տարվա նոյեմբերի 1-ը։

Ինչպես լրագրողներին հայտարարել է գյուղատնտեսության նախարար Օթար Շամուգիան, նոր միջոցառումների ներդրումն ուղղված է հայրենական ցորենի մրցունակության բարձրացմանը։

Վրաստանի վիճակագրական վարչության տվյալներով՝ 2023 թ. հունվար-մարտ ամիսներին 41 հազար տոննա ցորեն է գնվել գրեթե 13 մլն դոլարով և շուրջ 43 հազար տոննա ալյուր՝ 13,4 մլն դոլարով։ Ընդհանուր ծավալի ավելի քան 95%-ը բաժին է ընկնում Ռուսաստանից մատակարարումներին։

Վրաստանն իրեն ցորենով ապահովում է սպառվող արտադրանքի ընդհանուր քանակի միայն 15%-ով։ Մնացածը բաժին է ընկնում ներմուծմանը։ Ցորենի հիմնական մատակարարը Ռուսաստանն է։ 2022 թ.-ին Վրաստանը Ռուսաստանից ներմուծել է ավելի քան 184 հազար տոննա ցորեն։

Հայերեն Русский

Հունգարիան արգելել է պարզեցված կարգով Հայաստանից և Վրաստանից աշխատանքային միգրանտների մուտքը

«Հանրապետություն» կուսակցությունը դիմում է ներկայացրել ԿԸՀ՝ պահանջելով կասեցնել «Ուժեղ Հայաստան»-ի մասնակցությունը ընտրություններին

Քիշնևում մեկնարկել է Մոլդովայի թվային գագաթնաժողով 2026-ը․ Moldpres

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-05/06/26

Ասիական ինդեքսներ - 05/06/26

Firebird ընկերության մեգանախագիծը մտել է կառուցման և սարքավորումների տեղակայման եզրափակիչ փուլ

«Բոլորին դեմ եմ» կուսակցությունը Երևանում անցկացրեց «Ժողովրդի համբերության բաժակը լցնելու» քաղաքական ակցիան

ՆԳ նախարարությունն ընտրական գործընթացի ընթացքում կապահովի շուրջօրյա արձագանք․ կգործեն թեժ գծեր

Գրոսին եռակողմ հանդիպում է անցկացրել Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի ներկայացուցիչների հետ

Երևանում տեղի ունեցավ «Հայաստան» դաշինքի ամփոփիչ հանդիպումն ընտրողների հետ