Հասարակական

Սուրեն Պապիկյանը խաղաղապահի կապույտ բերետներ է հանձնել «Պաշտպան հայրենյաց» ծրագրի մասնակիցներին

2 րոպեի ընթերցում

Սուրեն Պապիկյանը խաղաղապահի կապույտ բերետներ է հանձնել «Պաշտպան հայրենյաց» ծրագրի մասնակիցներին

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության խաղաղապահ բրիգադում հունիսի 12-ին տեղի է ունեցել ատեստավորման քննությունները հանձնած և բրիգադում հաստիքների նշանակված «Պաշտպան հայրենյաց» ծրագրի մասնակիցներին խաղաղապահի կապույտ բերետ հանձնելու հանդիսավոր միջոցառումը:

2000.jpg (107 KB)

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ՊՆ-ի տարածած հաղորդագրությունից, շնորհավորելով զինծառայողներին ատեստավորման առաջին փուլը հաղթահարելու կապակցությամբ՝ Սուրեն Պապիկյանը վստահություն է հայտնել, որ ՊՆ խաղաղապահ բրիգադի շարքերը համալրած երիտասարդները պատվով են ստանձնելու իրենց ուսերին դրված պատասխանատու առաքելությունը, քանի որ ծառայելով հայոց բանակում՝ նրանք արտերկրում ներկայացնելու են Հայաստանը:

ԶՈՒ բարեփոխումների շրջանակում կարևորելով ատեստավորման գործընթացը՝ պաշտպանության նախարարը շեշտել է, որ այն պետք է լինի շարունակական՝ դառնալով հայոց բանակի զարգացման կարևոր խթաններից մեկը:

300.jpg (113 KB)

Սուրեն Պապիկյանը ՊՆ խաղաղապահ բրիգադում ծառայության նշանակված երիտասարդներին հանձնել է կապույտ բերետները, ինչպես նաև խորհրդանշական նվերով է պարգևատրել շարքային Նվեր Չավիշյանին՝ որպես «Պաշտպան հայրենյաց» ծրագրով ատեստավորված առաջին բացարձակ գերազանցիկի:

Միջոցառումը եզրափակվել է խաղաղապահների հանդիսավոր երթով:

1000.jpg (73 KB)

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում