Պաշտոնական

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Նիկոլայ Դենկովին՝ պաշտոնում ընտրվելու առթիվ

1 րոպեի ընթերցում

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Նիկոլայ Դենկովին՝ պաշտոնում ընտրվելու առթիվ

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բուլղարիայի Հանրապետության վարչապետ Նիկոլայ Դենկովին՝ պաշտոնում ընտրվելու առթիվ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ շնորհավորական ուղերձում, մասնավորապես, նշված է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Բուլղարիայի Հանրապետության վարչապետի բարձր պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:

Վստահ եմ, որ պաշտոնավարման ընթացքում Ձեր նպաստը կբերեք հայ և բուլղար ժողովուրդների միջև ընդհանուր արժեքների, մշակութային մտերմության և պատմական բարեկամության վրա ամուր հիմնված մեր միջպետական հարաբերությունների հետագա զարգացման ու ընդլայնման գործին:

Օգտվելով առիթից՝ մաղթում եմ անսպառ եռանդ և հաջողություններ Ձեր պատասխանատու առաքելությունում, իսկ Բուլղարիայի բարեկամ ժողովրդին՝ բարեկեցություն և առաջընթաց:

Ընդունեք խնդրեմ, Ձերդ գերազանցություն, խորին հարգանքիս հավաստիքը»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում