Սպորտ

Մարմնամարզիկները 4 մեդալ են նվաճել խորվաթական World Challenge Cup-ում

1 րոպեի ընթերցում

Մարմնամարզիկները 4 մեդալ են նվաճել խորվաթական World Challenge Cup-ում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամները հաջող ելույթ են ունեցել Խորվաթիայում կայացած World Challenge Cup-ում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Օսիջեկ քաղաքում կայանացած World Challenge Cup-ի հերթական փուլին Հայաստանը ներկայացրել են Արթուր Դավթյանը, Արթուր Ավետիսյանը, Արթուր Թովմասյանը, Գագիկ Խաչիկյանը և Մանե Պողոսյանը: Մարզիչներն էին Հայկ Նազարյանը և Քնարիկ Բրսոյանը: Հայաստանի մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը մրցավարների շարքում էր:

Հայաստանի հավաքականից ոսկե մեդալներ նվաճեցին Արթուր Դավթյանը (հենացատկ), Գագիկ Խաչիկյանը (նժույգ-թափեր) և Արթուր Ավետիսյանը (օղակներ): Նժույգ-թափերում արծաթե մեդալ նվաճեց Արթուր Դավթյանը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում