Վահան Պապիկյանը նշանակվել է Երևանի քաղաքապետարանի գնումների վարչության պետի պաշտոնակատար
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆԻ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Վահան Պապիկյանը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում այս մասին հայտարարեց Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը։