Հասարակական

«Ռուսաստանի փոստն» ուղիղ ավիափոխադրումներ է գործարկել Միներալնիե Վոդիից Երևան

2 րոպեի ընթերցում

«Ռուսաստանի փոստն» ուղիղ ավիափոխադրումներ է գործարկել Միներալնիե Վոդիից Երևան

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ռուսաստանի փոստը» («Почта России») ուղիղ ավիափոխադրումներ է գործարկել Միներալնիե Վոդիից Երևան։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ`այդ մասին ТАСС-ին հայտնել են փոստային օպերատորի մամուլի ծառայությունում։

«Ռուսաստանի փոստն» «Ազիմուտ» ավիաընկերության հետ ստորագրել է համաձայնագիր Միներալնիե Վոդիի Լերմոնտովի անվան օդանավակայանից Հայաստանի մայրաքաղաք կանոնավոր չվերթերով միջազգային ծանրոցների ամենօրյա փոխադրման շուրջ։ Այժմ Ստավրոպոլի երկրամասից և Հյուսիսային Կովկասի հանրապետություններից փոստի հաճախորդների ծանրոցները Երևան կհասցվեն ուղիղ գծով՝ շրջանցելով Մոսկվան», - հայտնել են մամուլի ծառայությունում։

Լերմոնտովի անվան օդանավակայանի համար Երևանը առաջին միջազգային փոստային ուղղությունն է։ «Ռուսաստանի փոստը» նաև դիտարկում է Միներալնիե Վոդիի օդանավակայանում ապագայում փոստային փոխանակման լիարժեք միջազգային կետի բացման հնարավորությունը։

Ինչպես պարզաբանել է «Ռուսաստանի փոստի» էլեկտրոնային առևտրի Հյուսիսային Կովկասի մակրոտարածաշրջանի փոխտնօրեն Վիտալի Աֆանասևը, որի խոսքը մեջբերված է հաղորդագրության մեջ, երթուղով ուղիղ հաղորդակցությունը լրջորեն կկրճատի փոստային առաքումների ժամանակը։ Թեստերի ավարտից հետո դա կհանգեցնի ծառայության արժեքի նվազման՝ լոգիստիկական շղթայի օպտիմալացման շնորհիվ։

Աֆանասևը հավելել է, որ «Ռուսաստանի փոստը» Միներալնիե Վոդիից Երևան ուղիղ չվերթերի գործարկմամբ նախատեսում է կրկնապատկել Հայաստանի մայրաքաղաք ուղարկվող ծանրոցների քանակը։ Այսպես, 2022 թվականին դրանց թիվը եղել է հազարից փոքր-ինչ ավելի:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում