Միջազգային

ԱՄՆ Սենատի հանձնաժողովն ընդունել է նախաձեռնություն Չինաստանին զարգացող երկրի կարգավիճակից զրկելու միջոցների մասին

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ Սենատի հանձնաժողովն ընդունել է նախաձեռնություն Չինաստանին զարգացող երկրի կարգավիճակից զրկելու միջոցների մասին

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հունիսի 8-ին հավանություն է տվել այն օրինագծին, որի համաձայն ԱՄՆ իշխանությունները պետք է ձգտեն Չինաստանին զրկել զարգացող երկրի կարգավիճակից միջազգային կազմակերպություններում և համաձայնագրերում: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով հանձնաժողովի մամուլի ծառայության հրապարակած փաստաթուղթը։

Փաստաթղթի համաձայն՝ ԱՄՆ վարչակազմը պետք է դեմ հանդես գա ՉԺՀ-ն որպես զարգացող պետություն նշելուն ցանկացած պայմանագրում կամ ցանկացած միջազգային համաձայնագրում, որոնց գործող անդամ են հանդիսանում ինչպես ԱՄՆ-ն, այնպես էլ Չինաստանը:

Բացի այդ, օրինագիծն ԱՄՆ-ի իշխանություններին հրահանգում է միջոցներ ձեռնարկել Չինաստանը որպես զարգացող պետություն նշելու կամ նրա նկատմամբ համապատասխան վերաբերմունքի դեմ բոլոր միջազգային կազմակերպություններում, որոնց գործող անդամ են Միացյալ Նահանգները և Չինաստանը:

Մարտ ամսին Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հավանություն էր տվել այդ փաստաթղթին։ Այժմ օրինագծի վերաբերյալ քվեարկություն պետք է տեղի ունենա Սենատում՝ ամբողջական կազմով։

Նախաձեռնության հեղինակների կարծիքով՝ ԱՄՆ-ն պետք է պահանջի, որ միջազգային կազմակերպություններում Չինաստանը դասակարգվի որպես «միջին մակարդակից բարձր եկամուտ ունեցող երկիր կամ զարգացած պետություն»։ Ինչպես կարծում են օրենսդիրներն, անկախ այն բանից՝ արդյոք այդ փորձերը հաջողությամբ կպսակվեն թե ոչ, ԱՄՆ-ն պետք է հասնի այն բանին, որպեսզի Չինաստանը չօգտվի «արտոնությունների ռեժիմից» և օգնություն չստանա «կազմակերպություններում զարգացող երկրի կարգավիճակ ունենալու պատճառով»։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում