Համահայկական խաղերի մասնակիցների քանակը քառապատկվել է․ այս տարի խաղերի մեկնարկը կտրվի Գյումրիում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Համահայկական ամառային 8-րդ խաղերը կմեկնարկեն 2023 թվականի օգոստոսին․ բացման արարողությունը տեղի կունենա Գյումրիում։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի ընդլայնված նիստի ժամանակ այս մասին ասաց Համահայկական խաղերիհամաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը։

«Այս պահին մասնակցության հազարավոր հայտեր ունենք և՛ արտերկրից, և՛ Հայաստանից։ Կամավորական խմբերը նույնպես պատրաստ են, այս պահին շուրջ 900 կամավոր կա, որոնք կօգնեն խաղերը կազմակերպելու հարցում»,- ասաց Զաքարյանը։

Միջոցառմանը մասնակցում էր Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, ով ողջունեց Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի անդամներին՝ նշելով, որ Համահայկական խաղերը անկախ Հայաստանի հասարակական կյանքի կարևոր բաղադրիչ են դարձել։

«Ավելի քան 20 տարի շարունակ սփյուռքի և Հայաստանի երիտասարդությանը Հայաստանում համախմբելուն զուգահեռ, այս մարզական իրադարձությունն էական նշանակություն է ստացել հասարակության շրջանում առողջ ապրելակերպի արմատավորման և սպորտի մասսայականության ապահովման հարցում։

Այս համատեքստում կարևոր եմ համարում ընդգծել, որ տարեցտարի ընդլայնվում է Համահայկական խաղերի մասնակիցների թիվը։ Եթե խաղերին մասնակցության քանակը սկզբնական շրջանում կազմում էր մոտ 1500, ապա այժմ այդ թիվը քառապատկվել է։ Ավելի քան երկու անգամ ընդլայնվել է մարզաձևերի քանակը՝ դրսևորվելու հնարավորություն ընձեռելով ավելի մեծ թվով տաղանդավոր մարզիկների»,- ընդգծեց Խաչատրյանը։

Փոխվարչապետն առանձնահատուկ կարևորեց այն հանգամանքը, որ այս տարի Համահայկական խաղերը կանցկացվեն Շիրակի, Արագածոտնի, Կոտայքի և Արարատի մարզերում։

«Գաղտնիք չէ, որ մշակութային և սպորտային միջոցառումների մեծ մասը կենտրոնացված է մայրաքաղաք Երևանում, ուստի Համահայկական խաղերի մարզային ընդգրկումը կարևոր քայլել է մարզերում սպորտային առօրյան ակտվիացնելու և առողջ ապրելակերպի կարևորությունը ընդգծելու հարցում։

Համոզված եմ, որ Համահայկական խաղերի շարունակական անցկացումն իր կարևոր ներդրումը կունենա սպորտի ժողովրդականացման և հայկական սփյուռքի տարբեր համայնքների երիտասարդությանը, և ոչ միայն երիտասարդությանը, հայրենիքում միավորելու գործում»,- եզրափակեց Խաչատրյանը։

Հայերեն English Français

Չինաստանի արդյունաբերական հսկան հետաքրքրված է Հայաստանի հետ հնարավոր համագործակցությամբ

Մետաքսի ճանապարհի ժառանգությունից դեպի նոր համագործակցություն. Գառնին ու Դունհուանը խորացնում են կապերը

Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր

Իրանի ու Եգիպտոսի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում վերջին զարգացումներն ու երկկողմ կապերը

ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան մտադիր են Հորմուզի նեղուցում նավագնացությունը պաշտպանելու համար կոալիցիա ստեղծել․ Axios

ՆԱՏՕ-ում հաստատել են Ռումինիայի օդային տարածքում ԱԹՍ-ի ոչնչացման մասին տեղեկությունները

ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչն ու Կատարի ռազմական ղեկավարությունը քննարկել են Պարսից ծոցում տիրող իրավիճակը

Քրեական ոստիկանները 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են թմրամիջոց

Իրանի ու Չինաստանի ԱԳ նախարարները հանդիպում են անցկացրել

Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ հրաժարվելու է ԱԺ-ում աշխատավարձ ստանալուց