Հասարակական

ՀՀ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել Գրիգոր Լուսավորչի փողոցում տեղի ունեցած վթարի վերաբերյալ

1 րոպեի ընթերցում

ՀՀ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել Գրիգոր Լուսավորչի փողոցում տեղի ունեցած վթարի վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ՆԳՆ ներքին անվտանգության վարչությունում ծառայողական քննություն է նշանակվել Երևանի Գրիգոր Լուսավորչի փողոցում հունիսի 8-ին առավոտյան տեղի ունեցած վթարի վերաբերյալ։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից՝ նշելով, որ, ըստ համացանցում տարածված հրապարակման, վթարը տեղի է ունեցել ՆԳ նախարարի ավտոշարասյան համար ճանապարհը մասնակի փակելու պատճառով:

«Գրիգոր Լուսավորչի փողոցում այսօր առավոտյան տեղի ունեցած վթարի վերաբերյալ: Նշվել է, որ վթարը տեղի է ունեցել ՆԳ նախարարի ավտոշարասյան համար ճանապարհը մասնակի փակելու պատճառով: Պարզաբանում ենք, որ ՆԳՆ ներքին անվտանգության վարչությունում նշված ճանապարհատրանսպորտային պատահարով արդեն իսկ նշանակված է ծառայողական քննություն»,- ասվում է պարզաբանման մեջ:

Ըստ աղբյուրի՝ ծառայողական քննության շրջանակում քննարկման առարկա կդառնա նաև ուղեկցող անձնակազմի գործողությունների պատճառահետևանքային կապը տեղի ունեցած վթարի հետ: Բացի այդ, նախաքննական մարմնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը լրացուցիչ կտեղեկացնի արդյունքների մասին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում