Հասարակական

ՀՀ ԿԳՄՍ նախարարը միջազգային ֆորումում կարևորել է ժամանակակից մարտահրավերներին դիմակայելու գործում կրթության դերը

4 րոպեի ընթերցում

ՀՀ ԿԳՄՍ նախարարը միջազգային ֆորումում կարևորել է ժամանակակից մարտահրավերներին դիմակայելու գործում կրթության դերը

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Ռուսաստանի Դաշնության Կազան քաղաքում կայացած «Ձևավորելով ապագան» խորագիրը կրող կրթության միջազգային ֆորումում հանդես է եկել ելույթով։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, ֆորումին մասնակցում են 40 պետությունների կրթության նախարարներ, ոլորտի շուրջ 500 ներկայացուցիչներ:

Ըստ աղբյուրի՝ ողջունելով ներկաներին և մաղթելով արդյունավետ աշխատանք՝ Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է ժամանակակից մարտահրավերներին դիմակայելու գործում կրթության դերի կարևորությանը:

Նախարարի խոսքով՝ կրթությունը դիտարկվում է աղքատության դեմ պայքարի և սոցիալական բևեռացումը չեզոքացնելու հիմնական միջոցներից մեկը։ Սակայն կրթության գլոբալ ճգնաժամի՝ կորոնավիրուսի համավարակի շրջանում խնդիրների լուծման առումով կրթության արդյունավետությունը կասկածի տեղիք տվեց, երբ ավելի քան մեկուկես միլիարդ սովորողների կրթությունը վտանգված էր։

«Համավարակը տեսանելի դարձրեց կրթական համակարգերում առկա խնդիրները՝ օրակարգային դարձնելով կրթության վերափոխման առաջնահերթությունը։ Անընդհատ փոփոխվող աշխարհում գիտելիքն ու ստեղծագործ մտածողությունը դարձել են սոցիալական համերաշխության, մարդկային կապիտալի զարգացման, կայուն տնտեսական և մշակութային առաջընթացի բանալին: Այս գաղափարն է դրված է նաև ՀՀ կրթության մինչև 2030 թ. զարգացման պետական ծրագրի հիմքում։ Այն նախատեսում է Հայաստանի տնտեսության և հասարակական կյանքի շարունակական, առաջանցիկ զարգացում` փոխկապակցված գործունեության իրականացման միջոցով, որի նպատակը մարդկային կապիտալի զարգացումն է»,- ասել է նախարարը իր ելույթում: Նա ներկայացրել է Կրթության զարգացման ռազմավարության հիմնական ուղղություններն ու ակնկալվող բարեփոխումները՝ շեշտելով, որ փաստաթուղթը մշակելիս հիմք են ընդունվել կրթության բովանդակության, միջավայրի և ենթակառուցվածքների բարելավման, կրթության շարունակականության ապահովման, ինչպես նաև ՀՀ ստանձնած միջազգային պարտավորությունները:

Նշվում է, որ Ժաննա Անդրեասյանն առանձնահատուկ ընդգծել է կրթության և գիտության ոլորտներում միջազգային համագործակցության ընդլայնման և հաջող փորձի կիրառման կարևորությունը։ Նրա խոսքով՝ միջազգային համագործակցությունն ու համատեղ նախագծերի իրականացումը նպաստում են ոչ միայն կոնկրետ խնդիրների ու դրանց լուծման ուղիների բացահայտմանը, այլև միտված են կրթության որակի ապահովման նոր հեռանկարներ ու հնարավորություններ սահմանելուն: Եզրափակելով ելույթը՝ նախարարը հույս է հայտնել, որ ֆորումից հետո համագործակցության հնարավորությունները կընդլայնվեն և նոր մակարդակի վրա կդրվեն:

ՀՀ ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ Կրթության միջազգային ֆորումի մասնակցության շրջանակում նախատեսվում է նաև ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հանդիպումը ՌԴ գիտության և բարձրագույն կրթության նախարար Վալերի Ֆալկովի և Լուսավորության նախարար Սերգեյ Կրավցովի հետ։

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարն ու ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության տնօրենը քննարկել են «Դպրոցների սեյսմիկ պաշտպանության ծրագրին» վերաբերող հարցեր

Կրթություն

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարն ու ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության տնօրենը քննարկել են «Դպրոցների սեյսմիկ պաշտպանության ծրագրին» վերաբերող հարցեր

Podcast-Գիտության շաբաթ. Իրական կրթությունը բացահայտման ճանապարհ է. Արամ Փախչանյան

Կրթություն

Podcast-Գիտության շաբաթ. Իրական կրթությունը բացահայտման ճանապարհ է. Արամ Փախչանյան

Սովորել հայերեն՝ ակադեմիկոսից դառնալով աշակերտ. սփյուռքահայ ուսուցչուհի Լուսինե Ազատյանը ներկայացնում է Մինսկի Հայորդաց կրթօջախի ձեռքբերումները

Սփյուռք

Սովորել հայերեն՝ ակադեմիկոսից դառնալով աշակերտ. սփյուռքահայ ուսուցչուհի Լուսինե Ազատյանը ներկայացնում է Մինսկի Հայորդաց կրթօջախի ձեռքբերումները

Հայաստանում զգալիորեն աճել է պարսկերենի նկատմամբ հետաքրքրությունը. Իրանի դեսպան

Տուրիզմ

Հայաստանում զգալիորեն աճել է պարսկերենի նկատմամբ հետաքրքրությունը. Իրանի դեսպան

Կրթությանը և գիտությանը տրամադրվող միջոցներն ուղղված են ռազմավարական աշխատանքների և բարեփոխումների իրականացմանը. Ժաննա Անդրեասյան

Կրթություն

Կրթությանը և գիտությանը տրամադրվող միջոցներն ուղղված են ռազմավարական աշխատանքների և բարեփոխումների իրականացմանը. Ժաննա Անդրեասյան

Fastex-ը և ԵՊՀ-ն իրականացնում են համատեղ դասընթաց

Կրթություն

Fastex-ը և ԵՊՀ-ն իրականացնում են համատեղ դասընթաց

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանն այցելել է Լոռու մարզի մի շարք դպրոցներ

Կրթություն

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանն այցելել է Լոռու մարզի մի շարք դպրոցներ

ՀՀ ԿԳՄՍ նախարարը եզդիների ներկայացուցիչների հետ քննարկել է բուհերից մեկում եզդիերենի ուսուցման ամբիոն հիմնելու հարցը

Կրթություն

ՀՀ ԿԳՄՍ նախարարը եզդիների ներկայացուցիչների հետ քննարկել է բուհերից մեկում եզդիերենի ուսուցման ամբիոն հիմնելու հարցը

Ճարտարապետական ամառային դպրոց՝ Շիրակի մարզում

Կրթություն

Ճարտարապետական ամառային դպրոց՝ Շիրակի մարզում

ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանը մասնակցել է Պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտների ավարտական երեկոյին

Կրթություն

ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանը մասնակցել է Պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտների ավարտական երեկոյին

ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատվիրակությունն այցելել է ՀՀ կրթական և մշակութային մի շարք հաստատություններ

Կրթություն

ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատվիրակությունն այցելել է ՀՀ կրթական և մշակութային մի շարք հաստատություններ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում