Տարածաշրջանային

Թուրքիայի խորհրդարանի խոսնակ է ընտրվել իշխող կուսակցության փոխնախագահ Նուման Քուրթուլմուշը

1 րոպեի ընթերցում

Թուրքիայի խորհրդարանի խոսնակ է ընտրվել իշխող կուսակցության փոխնախագահ Նուման Քուրթուլմուշը

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության փոխնախագահ Նուման Քուրթուլմուշն ընտրվել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի (խորհրդարանի) խոսնակ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Քվեարկությունը տեղի է ունեցել հունիսի 7-ին խորհրդարանում:

Քուրթուլմուշն ընտրվել է քվեարկության երրորդ փուլի արդյունքներով: Նրա թեկնածությունը պաշտպանել է 600 պատգամավորներից 321-ը: Երրորդ փուլում հաղթելու համար անհրաժեշտ էր հավաքել առնվազն 301 ձայն:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում