Տարածաշրջանային

Էրդողանն առաջարկել է Կախովկայի ՀԷԿ-ի հարցով հանձնաժողով ստեղծել Թուրքիայի, Ուկրաինայի, ՌԴ-ի և ՄԱԿ-ի մասնակցությամբ

1 րոպեի ընթերցում

Էրդողանն առաջարկել է Կախովկայի ՀԷԿ-ի հարցով հանձնաժողով ստեղծել Թուրքիայի, Ուկրաինայի, ՌԴ-ի և ՄԱԿ-ի մասնակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն առաջարկել է միջազգային հանձնաժողով ստեղծել՝ Կախովկայի ՀԷԿ-ի վթարի հանգամանքները հետաքննելու համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով «Անադոլու» գործակալությունը:

«Թուրքիայի նախագահը հեռախոսով իր ուկրաինացի գործընկերոջը հայտարարել է, որ կարելի է Ռուսաստանի, Ուկրաինայի, ՄԱԿ-ի, Թուրքիայի մասնակցությամբ հանձնաժողով ստեղծել Կախովկայի ՀԷԿ-ում տեղի ունեցած պայթյունի հետաքննության համար», - հայտնել է «Անադոլու» գործակալությունը:

Էրդողանը նաև պատրաստակամություն է հայտնել դեր խաղալ Մոսկվայի և Կիևի միջև խաղաղության հասնելու գործում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում