ԵՄ դեսպանը կարծում է, որ Վրաստանը 2023 թվականին Եվրամիության անդամի թեկնածուի կարգավիճակ կստանա

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանը ԵՄ-ի թեկնածուի կարգավիճակ կստանա մինչև տարեվերջ, սակայն մնացած ժամանակը պետք է հնարավորինս օգտագործել բարեփոխումների համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Վրաստանում ԵՄ դեսպան Պավել Գերչինսկու հայտարարությունը:

«Ինչ վերաբերում է ԵՄ-ին անդամակցելու Վրաստանի դիմումին, ապա իմ անձնական կարծիքն այն է, որ Վրաստանը կստանա թեկնածուի կարգավիճակ, սակայն չափազանց կարևոր է, որ մինչև տարեվերջ մնացած ժամանակը օգտագործվի 12 առաջնահերթությունների առնչությամբ առավելագույն առաջընթաց գրանցելու համար»,- ասել է Գերչինսկին։

Ինչպես նշել է դիվանագետը, հոկտեմբերին կհրապարակվի Եվրահանձնաժողովի զեկույցը ԵՄ ընդլայնման վերաբերյալ, իսկ արդեն տարեվերջին եվրոպական երկրների առաջնորդները պետք է քաղաքական որոշում կայացնեն Վրաստանի և այլ երկրների վերաբերյալ, որոնք ցանկանում են անդամակցել կազմակերպությանը:

Եվրամիության առաջնորդները 2022 թվականի հունիսին Մոլդովային և Ուկրաինային շնորհել են համայնքին անդամակցելու թեկնածուների կարգավիճակ: Նրանք ընդունել են Վրաստանի եվրոպական հեռանկարը, ինչպես նաև 12 պայմանների կատարումից հետո նրան թեկնածուի կարգավիճակ տալու պատրաստակամությունը: Առաջարկությունների մեծ մասն այսօր կատարվել է, այդ թվում ՝ իրականացվել է ընտրական բարեփոխում, ստեղծվել է հակակոռուպցիոն բյուրո, նոր համակարգով ընտրվել է օմբուդսմեն, փոփոխություններ են կատարվել գենդերային խտրականության դեմ և կազմակերպված հանցավորության դեմ պայքարի օրենքներում, նշանակվել են Արդարադատության բարձրագույն խորհրդի հինգ անդամներից երեքը: Օլիգարխների դեմ մշակված օրինագիծն ուղարկվել է Վենետիկի հանձնաժողով ՝ փորձագիտական կարծիք ստանալու համար:

Հայերեն Русский

ՉԺՀ-ն խոստացել է ԵՄ-ի նկատմամբ կիրառել հայելային միջոցներ, եթե իր ապրանքների մուտքը եվրոպական շուկա սահմանափակվի

Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության «Փոխգործակցության համար» կրծքանշանով

Լիոնում մոտ 55 000 մարդ մասնակցել է երթի. ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը

Ինժեներական քաղաքում տեղի ունեցավ Քամ Ղաֆֆարիանին նվիրված աստղի բացման հանդիսավոր արարողությունը

Դմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերը

Ակադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումը

Ձկնաբուծարանների կողմից ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ քրեական վարույթով վերականգնվել է 18.5 մլն դրամի վնասը

Եվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրա

Նոյեմբերի 6-ի միջոցառումների անոնս