Տարածաշրջանային

Թուրքիան ավարտել է հատուկ նշանակության ուժերի գումարտակի տեղափոխումը Կոսովո

1 րոպեի ընթերցում

Թուրքիան ավարտել է հատուկ նշանակության ուժերի գումարտակի տեղափոխումը Կոսովո

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիան ավարտել է ՆԱՏՕ-ի խնդրանքով հատուկ նշանակության ուժերի գումարտակի տեղափոխումը Կոսովո:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական TRT հեռուստաընկերությունը:

«Թուրքիայի ռազմաօդային ուժերի հրամանատարության A-400M ինքնաթիռը հաջողությամբ ավարտեց երկրորդ և երրորդ խմբի թռիչքները՝ 65-րդ մեքենայացված հետևակային բրիգադի հրամանատարական գումարտակի տեղակայման շրջանակներում, որը ծառայելու է Կոսովոյում», - նշում է հեռուստաալիքը՝ հղում անելով Թուքիայի ազգային պաշտպանության նախարարությանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում