Ինովացիա

Meta-ի լիազորված վաճառքի գործընկերը Երևանում հանդիպում կանցկացնի

1 րոպեի ընթերցում

Meta-ի լիազորված վաճառքի գործընկերը Երևանում հանդիպում կանցկացնի

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Meta-ի վաճառքի լիազորված գործընկեր (Authorized Sales Partner) Evido Armenia ընկերությունը հունիսի 7-ին Հայաստանում կազմակերպում է հանդիպում Meta Creative Agency Partner Ադամ Նովակովսկիի հետ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ մասնակցությունն անվճար է, գրանցվել և օրակարգին ծանոթանալ հնարավոր է այստեղ:

Evido Meetup Yerevan-ը միջոցառում է հայ մարքեթոլոգների համայնքի համար, որտեղ մասնագետները կստանան որակյալ պատկերացումներ Facebook-ի և Instagram-ի գովազդի մասին Meta-ի փորձագետներից, տեղի մարքեթինգի մասնագետներից և Meta Creative Agency-ի գործընկերներից:

Միջոցառումը հնարավորություն կտա ընդլայնել ռազմավարությունը և կապ հաստատել համախոհ մասնագետների հետ:

Evido-ն Meta-ի գովազդային ծառայությունը մոտեցնում է հայ լսարանին՝ առաջարկելով աջակցություն, խորհրդատվական ծառայություններ և անվճար ու հեշտ մարքեթինգային գործիքներ՝ գովազդատուների և գործակալությունների համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում