Սպորտ

Մարմնամարզիկները մեկնարկում են խորվաթական World Challenge Cup-ում

1 րոպեի ընթերցում

Մարմնամարզիկները մեկնարկում են խորվաթական World Challenge Cup-ում

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի մարմնամարզության հավաքականի մի խումբ ներկայացուցիչներ մեկնարկում են World Challenge Cup-ում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Խորվաթական Օսիջեկ քաղաքում կայանալիք World Challenge Cup-ի հերթական փուլին Հայաստանը կներկայացնեն Արթուր Դավթյանը, Արթուր Ավետիսյանը, Արթուր Թովմասյանը, Գագիկ Խաչիկյանը և Մանե Պողոսյանը: Մարզիչները կլինեն Հայկ Նազարյանը և Քնարիկ Բրսոյանը: Հայաստանի մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը կլինի մրցավարների շարքում:

Մրցաշարը կմեկնարկի հունիսի 8-ին: Այս փուլին մասնակցում են Օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի առաջնությունների մի շարք մրցանակակիրներ:

Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամները 4 մեդալ էին նվաճել Բուլղարական Վառնա քաղաքում կայացած World Challenge Cup-ում: Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը ոսկե մեդալ էր նվաճել հենացատկի վարժությունում և բրոնզե մեդալներ` նժույգ-թափերում ու օղակների վարժությունում: Արթուր Ավետիսյանն էլ ոսկի էր նվաճել օղակների վարժությունում:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում