Հասարակական

Շիրակի պարեկների պայքարը թմրամոլության դեմ. երկու անձ տեղափոխվել է Կումայրիի բաժին

1 րոպեի ընթերցում

Շիրակի պարեկների պայքարը թմրամոլության դեմ. երկու անձ տեղափոխվել է Կումայրիի բաժին

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիում հունիսի 6-ի կեսգիշերն քիչ անց ծառայություն իրականացնելիս Շիրակի մարզի պարեկները, թմրանյութ ապօրինի պահելու և օգտագործելու կասկածանքով, Մազմանյան փողոցում կանգնեցրել են մի տաքսի: Այդ պահին ուղևորն իջել ու գրպանից նետել է փաթեթ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից, Կումայրիի բաժնում գյումրեցի 24-ամյա ուղևորը խոստովանել է, որ փաթեթում շոկո տեսակի թմրանյութ էր, որը ձեռք է բերել համացանցի միջոցով` անձամբ օգտագործելու համար:

«Գիշերվա ժամը 3-ին պարեկները կասկածելի վարք դրսևորող մի անձի էլ նկատել են Գյումրու Մեքենավարների փողոցում: Տեսնելով ոստիկաններին` երիտասարդը դիմել է փախուստի, սակայն բռնվել է, ձերբակալվել ու տեղափոխվել Կումայրիի բաժին: Անձնական խուզարկությամբ 24-ամյա երիտասարդի մոտ հայտնաբերված փաթեթում ևս շոկո էր: Նա նույնպես հայտնել է, որ թմրանյութը ձեռք է բերել համացանցով` իր համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ երկու դեպքում էլ կազմված փաստաթղթերն ու երիտասարդները ներկայացվել են Շիրակի մարզային քննչական վարչություն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում