Հասարակական

Գողացված քարտով 50 հազար դրամ կանխիկացրած երիտասարդը ձերբակալվել է

1 րոպեի ընթերցում

Գողացված քարտով 50 հազար դրամ կանխիկացրած երիտասարդը ձերբակալվել է

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության Կոտայքի բաժնի համայնքային ոստիկանները տեղեկություն են ստացել, որ Աբովյան քաղաքի հանրակացարաններից մեկի 23-ամյա բնակիչը ապօրինաբար մուտք է գործել հարևանի բնակարան և գողացել տանտիրուհու բանկային քարտը: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից։

«Ստացված տեղեկության համաձայն՝ երիտասարդը Աբովյանի Հատիսի փողոցի բանկոմատից կանխիկացրել էր 50 000 դրամ, ապա վերադարձել հանրակացարան և հարևանուհու բնակարանում թողնելով քարտը՝ աննկատ հեռացել էր:

Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ:

Հունիսի 2-ին երիտասարդը ձերբակալվեց և տեղափոխվեց Կոտայքի բաժին, որտեղ չժխտեց արարքը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ երիտասարդն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են Աբովյանի քննչական բաժին: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում