Տարածաշրջանային

Իրանը 50 տոկոսով ավելացրել է Կենտրոնական Ասիայի երկրներ, Ռուսաստան և Կովկաս արտահանման ծավալները

1 րոպեի ընթերցում

Իրանը 50 տոկոսով ավելացրել է Կենտրոնական Ասիայի երկրներ, Ռուսաստան և Կովկաս արտահանման ծավալները

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ընթացիկ տարվա մարտի 21-ից ապրիլի 20-ն ընկած ժամանակահատվածում Իրանից Կենտրոնական Ասիայի երկրներ, Ռուսաստան և Կովկաս իրանական ապրանքների արտահանման ծավալն աճել է 50 տոկոսով ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդում է IRNA-ն՝ վկայակոչելով Իրանի առևտրի զարգացման կազմակերպության Կենտրոնական Ասիայի, Ռուսաստանի և Կովկասի դեպարտամենտի գլխավոր տնօրեն Ռահմատոլլահ Հորմալին:

Նրա խոսքով՝ իրանական արտահանման ծավալը դեպի Կենտրոնական Ասիայի երկրներ, Ռուսաստան և Կովկաս անցած տարի գերազանցել է 3 մլրդ 200 մլն դոլարը:

Ռուսաստանը (745 մլն դոլար), Ադրբեջանը (650 մլն դոլար), Հայաստանը (465 մլն դոլար), Թուրքմենստանը (460 մլն դոլար) և Ուզբեկստանը (290 մլն դոլար) Իրանի հիմնական նպատակակետերն են:

Նա նշել է, որ ընթացիկ տարվա մարտի 21-ից ապրիլի 20-ը Կենտրոնական Ասիայի երկրներ, Ռուսաստան և Կովկաս Իրանի արտահանման ծավալը կազմել է 215 մլն դոլար:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում