Տարածաշրջանային

Իրանում ներկայացվել է «Ֆաթթահ» գերձայնային հրթիռը

1 րոպեի ընթերցում

Իրանում ներկայացվել է «Ֆաթթահ» գերձայնային հրթիռը

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) օդատիեզերական ուժերը ներկայացրել են «Ֆաթթահ» նոր գերձայնային հրթիռը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Fars լրատվական գործակալությունը։

ԻՀՊԿ-ի օդատիեզերական ուժերի վերջին ռազմավարական ձեռքբերումը ներկայացվել է նախագահ Էբրահիմ Ռայիսիի և ԻՀՊԿ-ի գլխավոր հրամանատար Հոսեյն Սալամիի ներկայությամբ:

Fars-ի տվյալներով՝ նոր հրթիռն ունակ է շրջանցել հակահրթիռային պաշտպանության բոլոր համակարգերը և ոչնչացնել դրանք։ Դրա հեռահարությունը 1400 կմ է, արագությունը հասնում է 12-13 մախի կամ ժամում 14-15 հազար կիլոմետրի։ Հրթիռն առանձնանում է բարձր ճշգրտությամբ, լավ մանևրելու հնարավորություններով, այն ի վիճակի է անտեսանելի մնալ ռադարային համակարգերի համար և մանևրել ինչպես մթնոլորտում, այնպես էլ դրանից դուրս։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում