Տարածաշրջանային

Վրաստանում ծրագրում են Թբիլիսիի մոտ նոր միջազգային օդանավակայան կառուցել

1 րոպեի ընթերցում

Վրաստանում ծրագրում են Թբիլիսիի մոտ նոր միջազգային օդանավակայան կառուցել

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հունիսի 5-ին հայտարարել է Թբիլիսիի մերձակայքում նոր միջազգային օդանավակայան կառուցելու որոշման մասին։

«Մենք հանգել ենք այն որոշման, որ անհրաժեշտ է կառուցել նոր օդանավակայան, որը կլինի միջազգային, ժամանակակից մակարդակի: Կարծում ենք՝ դրա համար լավագույն վայրը Վազիանին է՝ նախկին օդանավակայանը: Ցանկանում ենք հրավիրել լավագույն ճարտարապետներին, դիզայներներին և մասնագետներին, որպեսզի ուսումնասիրեն այս վայրը և վերջնական որոշում կայացնեն»,- ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հունիսի 5-ին կառավարության նիստում նշել է վարչապետը։

Նրա խոսքով՝ ի սկզբանե նախատեսված է եղել արդիականացնել և ընդլայնել Թբիլիսիում գործող միջազգային օդանավակայանը, սակայն որոշակի սահմանափակումների պատճառով որոշում է կայացվել նոր օդանավակայան կառուցել:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում