Իրանի ԱԳՆ-ն հաստատել է Էր Ռիադում դեսպանատան վերաբացման մասին լուրերը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի ԱԳՆ-ն հաստատել է տեղեկությունն այն մասին, որ Էր Ռիադում Իսլամական Հանրապետության դեսպանությունը հունիսի 6-ից կվերսկսի աշխատանքը։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ТАСС գործակալությունից, այս մասին ասվում է գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանաանիի հայտարարության մեջ։

Քանաանին նշել է նաև Ջիդդայում հյուպատոսարանի բացման մասին:

«Իրանի Իսլամական Հանրապետության և Սաուդյան Արաբիայի միջև հարաբերությունների վերականգնման վերաբերյալ երկկողմ համաձայնագրերի կատարման գործընթացի ավարտին երեքշաբթի՝ հունիսի 6-ին, և չորեքշաբթի՝ հունիսի 7-ին, պաշտոնապես կբացվեն Էր Ռիադում Իրանի դեսպանությունը, Ջիդդայում գլխավոր հյուպատոսությունը և Իսլամական համագործակցության կազմակերպությունում մշտական ​​ներկայացուցչությունը»,- ասված է նախարարության Telegram ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր «Արմենպրես»-ը, դիվանագիտական աղբյուրը AFP-ին հայտնել էր, որ հունիսի 6-ին տեղի կունենա Սաուդյան Արաբիայում Իրանի դեսպանատան բացումը՝ նորանշանակ դեսպան Ալիռեզա Էնայաթիի ներկայությամբ:

Սաուդյան Արաբիան Իրանի հետ հարաբերությունները խզել էր 2016 թ.-ին, երբ Թեհրանում թագավորության դեսպանատունը և Մաշհադում հյուպատոսարանը ենթարկվել էին ցուցարարների կողմից հարձակման: Իրանցիների դժգոհության առիթ էր դարձել շիա հոգևորական Նիմր ալ Նիմրի մահապատիժն Էր Ռիադի կողմից:

Հայերեն Русский

ՉԺՀ-ն խոստացել է ԵՄ-ի նկատմամբ կիրառել հայելային միջոցներ, եթե իր ապրանքների մուտքը եվրոպական շուկա սահմանափակվի

Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության «Փոխգործակցության համար» կրծքանշանով

Լիոնում մոտ 55 000 մարդ մասնակցել է երթի. ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը

Ինժեներական քաղաքում տեղի ունեցավ Քամ Ղաֆֆարիանին նվիրված աստղի բացման հանդիսավոր արարողությունը

Դմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերը

Ակադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումը

Ձկնաբուծարանների կողմից ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ քրեական վարույթով վերականգնվել է 18.5 մլն դրամի վնասը

Եվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրա

Նոյեմբերի 6-ի միջոցառումների անոնս