Էր Ռիադում Իրանի դեսպանությունն իր աշխատանքը կվերսկսի հունիսի 6-ին. AFP

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սաուդյան Արաբիայում Իրանի դեսպանատունը կվերաբացվի երեքշաբթի օրը՝ հունիսի 6-ին։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է France 24 պարբերականից, այս մասին AFP-ին հայտնել է դիվանագիտական աղբյուրը։

«Էր Ռիադում Իրանի դեսպանատան բացումը տեղի կունենա երեքշաբթի օրը, տեղական ժամանակով ժամը 18:00-ին՝ Սաուդյան Արաբիայում Իրանի նորանշանակ դեսպանի ներկայությամբ», - մեջբերում է գործակալությունը սաուդցի դիվանագետի խոսքը:

Սաուդյան Արաբիան Իրանի հետ հարաբերությունները խզել էր 2016 թ.-ին, երբ Թեհրանում թագավորության դեսպանատունը և Մաշհադում հյուպատոսարանը ենթարկվել էին ցուցարարների հարձակման: Իրանցիների դժգոհության առիթ էր դարձել շիա հոգևորական Նիմր ալ Նիմրի մահապատիժն Էր Ռիադի կողմից:

Իրանի դիվանագիտական առաքելությունը կղեկավարի Ալիռեզա Էնայաթին, որը նախկինում եղել է Քուվեյթում Իրանի դեսպանը:

Սաուդյան Արաբիան և Իրանը Չինաստանի միջնորդությամբ մարտի 10-ին ստորագրել են հաշտության համաձայնագիր:

Հայերեն Русский

ՉԺՀ-ն խոստացել է ԵՄ-ի նկատմամբ կիրառել հայելային միջոցներ, եթե իր ապրանքների մուտքը եվրոպական շուկա սահմանափակվի

Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության «Փոխգործակցության համար» կրծքանշանով

Լիոնում մոտ 55 000 մարդ մասնակցել է երթի. ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը

Ինժեներական քաղաքում տեղի ունեցավ Քամ Ղաֆֆարիանին նվիրված աստղի բացման հանդիսավոր արարողությունը

Դմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերը

Ակադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումը

Ձկնաբուծարանների կողմից ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ քրեական վարույթով վերականգնվել է 18.5 մլն դրամի վնասը

Եվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրա

Նոյեմբերի 6-ի միջոցառումների անոնս