«FLYONE ARMENIA»-ն օդանավերից մեկը կանվանակոչի Արամ Խաչատրյանի անունով

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «FLYONE ARMENIA» ավիաընկերությունը հունիսի 6-ից սկսում է Երևան- Թեհրան-Երևան երթուղով չվերթները։ Թռիչքի մեկնարկը նշանավորվելու է կարևոր իրադարձությամբ։ Հունիսի 6-ին լրանում է մեծագույն կոմպոզիտորներից մեկի՝ Արամ Խաչատրյանի 120-ամյակը և ավիաընկերությունը որոշել է օդանավերից մեկն անվանակոչել Արամ Խաչատրյանի անունով։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին նշեց «FLYONE ARMENIA» ավիաընկերության խորհրդի նախագահ Արամ Անանյանը։

«Մենք կապի մեջ ենք կոմպոզիտորի ընտանիքի հետ, ունենք համաձայնություն։ Կարծում եմ, որ Արամ Խաչատրյանի անունը կրող օդանավի ճախրանքը հայ մշակույթն աշխարհին տեսանելի կդարձնի։ Որպես ավիաընկերություն մենք ուշադրություն ենք դարձնում մեր արժեքների քարոզին»,-ասաց Արամ Անանյանը։

Դեպի Թեհրան նախատեսվում է իրականացնել շաբաթական չորս չվերթ՝ յուրաքանչյուր երկուշաբթի, երեքշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ:

Հայերեն العربية English Русский

Բրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազով

Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, ինչպես ինքն իրեն. Նիկոլ Փաշինյան

Անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ մենք միասին ունենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ

Սեպտեմբերի 22-ի միջոցառումների անոնս

Գլենդելում տեղի է ունեցել Լիլիթ Մելիքյանի «Կինը» ցուցահանդեսը

Մեր առաքելությունն է մեր ամենօրյա աշխատանքով նպաստել իրավական և արդար հասարակության կայացմանը․ Հայաստանի գլխավոր հարկադիր կատարող