Տարածաշրջանային

Վրաստանը 15 միլիոն դոլարի օգնություն է ցույց տվել ուկրաինացի փախստականներին

1 րոպեի ընթերցում

Վրաստանը 15 միլիոն դոլարի օգնություն է ցույց տվել ուկրաինացի փախստականներին

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի կառավարությունը մոտ 38 մլն լարի (ավելի քան 15 մլն դոլար) գումարի ֆինանսական օգնություն է ցուցաբերել երկրում գտնվող ուկրաինացի փախստականներին: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ТАСС գործակալությունից, այդ մասին ասված է հանրապետության կառավարության՝ 2022 թ.-ի հաշվետվությունում:

«Վրաստանն զգալի մարդասիրական և ֆինանսական օգնություն է ցույց տալիս Ուկրաինային, այդ թվում՝ Վրաստանում գտնվող ավելի քան 26 հազար ուկրաինացիներին՝ տարբեր սոցիալական և կրթական ծրագրերի միջոցով: 2022 թվականին Վրաստանի կողմից տրամադրված օգնությունը կազմել է մոտավորապես 38 միլիոն լարի», - ասված է հաշվետվությունում:

Ինչպես նշվում է, Վրաստանի նախարարների կաբինետն իրականացրել է նաև հինգ նախագծեր, որոնց շրջանակներում ուկրաինացի երեխաներն ստացել են Վրաստանում վերականգնողական հանգստի հնարավորություն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում