Հունիսմեկյան նվեր. ՀՀ վարչապետի և նրա տիկնոջ հրավերով 850 երեխա այցելել է «Երևան պարկ» զբոսայգի

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևան քաղաքի 10 վարչական շրջանի շուրջ 850 դպրոցական Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և տիկին Աննա Հակոբյանի կողմիցհրավիրվել էին «Երևան պարկ» զբոսայգի: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի գրասենյակից։

«Ատրակցիոններ, խաղեր, նկարչություն, հյուրասիրություն. դպրոցականները մեկ օր անցկացրել են հեքիաթային միջավայրում:

Երեխաներն ընտրվել են Երևանի 10 վարչական շրջանների շուրջ 30 դպրոցներից` բոլորը 4-րդ դասարանցի:

Ընտրությունն իրականացրել է Երևանի քաղաքապետարանը` այն դպրոցներից, որտեղ կա ընդամենը մեկ 4-րդ դասարան»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ զբոսայգում երեխաները հնարավորություն են ունեցել օգտվել բոլոր ատրակցիոններից և իրենց համար նախատեսված հյուրասիրությունից:

Նշվում է, որ երեխաներին նվերը մատուցվել է Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ, վարչապետի ֆոնդի միջոցներով։

Հայերեն Русский

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա