Տարածաշրջանային

Գումարվել է Թուրքիայի 28-րդ գումարման խորհրդարանի առաջին նիստը

1 րոպեի ընթերցում

Գումարվել է Թուրքիայի 28-րդ գումարման խորհրդարանի առաջին նիստը

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Տեղի է ունեցել Թուրքիայի 28-րդ գումարման խորհրդարանի առաջին նիստը։ Խորհրդարանի նոր կազմը հունիսի 2-ին երդում է տվել։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ինչպես հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը, երկրի բարձրագույն օրենսդիր մարմնի առաջին նիստը բացել է պատգամավորներից ամենատարեցը ՝ «Ազգայնական շարժում» կուսակցության նախագահ Դևլեթ Բահչելին:

Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նույնպես ներկա է գտնվել խորհրդարանի առաջին նիստին և հետևել է երդման գործընթացին:

Թուրքիայի 28-րդ գումարման խորհրդարանի մայիսի 14 -ի ընտրությունների վերջնական արդյունքների համաձայն իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը ստացել է 268 պատգամավորական մանդատ, «Նոր բարեկեցություն» կուսակցությունը ՝ 5, «Ազգայնական շարժում» կուսակցությունը ՝ 50, «Կանաչ Ձախ» կուսակցությունը ՝ 61, աշխատավորական կուսակցությունը ՝ 5, Հանրապետաժողովրդական կուսակցությունը ՝ 169 և İYİ(լավ) կուսակցությունը ՝ 43 տեղ:

Թուրքիայում ընտրողների մասնակցությունը կազմել է 87,05 տոկոս։

Նախագահ Էրդողանի երդմնակալության արարողությունը նախատեսված է շաբաթ օրը ՝ հունիսի 3-ին, խորհրդարանի շենքում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում