Տարածաշրջանային

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հունիսի 3-4-ը կայցելի Անկարա

1 րոպեի ընթերցում

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հունիսի 3-4-ը կայցելի Անկարա

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հունիսի 3-4-ը կայցելի Թուրքիա:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը, վկայակոչելով դաշինքի մամուլի ծառայությանը:

Ըստ աղբյուրի՝ Ստոլտենբերգը ներկա կգտնվի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությանը, ինչպես նաև մի շարք հանդիպումներ կունենա:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ավելի վաղ հայտարարել էր, որ մտադիր է այցելել Անկարա ՝ ՆԱՏՕ-ին Ստոկհոլմի անդամակցության հարցը քննարկելու համար:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում