Տարածաշրջանային

Ստոլտենբերգն Անկարայում ներկա կգտնվի Էրդողանի երդմնակալությանը

1 րոպեի ընթերցում

Ստոլտենբերգն Անկարայում ներկա կգտնվի Էրդողանի երդմնակալությանը

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը կայցելի Թուրքիա, որտեղ կմասնակցի Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությանը: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՆԱՏՕ-ի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունը:

Ստոլտենբերգի այցը կտևի 2 օր՝ հունիսի 3-ից 4-ը:

«Շաբաթ օրը՝ հունիսի 3-ին, նա Անկարայում կմասնակցի Թուրքիայի Հանրապետության նախագահ պարոն Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությանը: Գլխավոր քարտուղարը երկկողմ հանդիպումներ կունենա նախագահ Էրդողանի և թուրք բարձրաստիճան պաշտոնյաների հետ», - նշված է հաղորդագրությունում։

Էրդողանը հաղթող է ճանաչվել նախագահական ընտրությունների երկրորդ փուլում, որը տեղի է ունեցել մայիսի 28-ին: Նա ստացել է ձայների 52,18 %-ը, իսկ նրա մրցակից Քեմալ Քըլըչդարօղլուն՝ 47,82 %-ը:

Թուրքիայում նախագահական ընտրությունների առաջին փուլը կայացել էր մայիսի 14–ին։ Այն ժամանակ թեկնածուներից ոչ մեկին չէր հաջողվել հավաքել ձայների 50 %-ից ավելին, և ամենաշատ ձայներ հավաքած երկու թեկնածուներն անցել էին երկրորդ փուլ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում