Սերժ Գաբյանի «ՕԹԹԿ» կատակերգական ֆիլմը կներկայացվի ԱՄՆ-ում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռեժիսոր Սերժ Գաբյանի «ՕԹԹԿ» (Օթը, Թոթը, Թվանքի կոթը) կատակերգական ֆիլմը կցուցադրվի Ամերիկայի Միացյալ Նահանգներում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ֆիլմի պրեմիերան տեղի կունենա հունիսի 22-ին Կալիֆորնիայի Փասադենա քաղաքի «Մանուկյան» արվեստի կենտրոնում (AGBU Manoukian Performance Art Center)։ Պրեմիերային ներկա կլինեն ֆիլմի ստեղծագործական կազմի անդամները։

«Անչափ ուրախ եմ, որ վերջապես մեր ֆիլմը հասնում է ամերիկաբնակ հայ հանրությանը: Մեզ համար չափազանց կարևոր են ԱՄՆ-ում ֆիլմի ցուցադրությունները, որոնց արդյունքը ուղիղ անդրադառնում է Հայաստանում նոր ֆիլմերի արտադրության վրա: Կինոնկարը բացառիկ է իր տեսակով, ոճով և սցենարով և ոչ միայն որպես հայկական ֆիլմ: Այն արդեն հասցրել է հավաքել համակրողների մի մեծ բանակ: Ամենաշատն ինձ ուրախացնում է հայ երիտասարդների շնորհակալ արձագանքը, որ հայկական կինոարտադրությունում հնարավոր է աշխարհում մրցունակ ոճի և որակի ֆիլմ ստանալ, այն էլ չունենալով մեծ ներդրողներ», - նշում է Սերժ Գաբյանը։

Կինոնկարը 2023-ի ապրիլին ներկայացվեց հայաստանյան հանդիսատեսին։ Ֆիլմի հերոս սփյուռքահայ գործարարին շանտաժի է ենթարկում նախկին գործընկերը։ Խնդիրը լուծելու համար բիզնեսմենը հրավիրում է մասնագետների ամբողջ աշխարհից: Միմյանց չհասկանալու և ոստիկանության հետ զուգահեռ ծավալվող ինտրիգների արդյունքում ստեղծվում է անկառավարելի մեծ խառնաշփոթ:

«ՕԹԹԿ»-ում նկարահանվել են դերասաններ Արսեն Գրիգորյանը, Ժիրայր Բաբազյանը, Արսինե Նավասարդյանը, Անդրանիկ Հակոբյանը և Արման Ղազարյանը: Կինոնկարում իր առաջին դերն է խաղացել ռեփեր Նարեկ A. Chilla-ն: Ֆիլմի համար օրիգինալ երաժշտությունը գրել է Սերժ Գաբյանը: Օգտագործվել են հանրահայտ երաժշտական գործեր` անակնկալ կատարումներով: Ֆիլմի նկարահանումները տեղի են ունեցել 2021 օգոստոսից մինչև 2022-ի մայիս Երևանում: Այն նախաձեռնող և իրականացնող «Հուլիգան ստուդիոս» կինոարտադրական կազմակերպության առաջին կինոնախագիծն է:

Հայերեն

Այսօր արձանագրում ենք միջազգային բոլոր ժամանակակից ստանդարտներին համապատասխանող անձնագրի թողարկումը Հայաստանում. վարչապետ

Հայաստանը կարևորում է Ծոցի տարածաշրջանի երկրների հետ տնտեսական համագործակցության խորացումը․ Միրզոյան

Բահրեյնում քննարկվել է Հայաստանի և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարը

Նոր սերնդի կենսաչափական համակարգի գործարկումը Հայաստանի Հանրապետությունում

ՀՀ վարչապետն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին

Երևանում COP17-ի փակումն ազդարարվեց համերգով

Նոյեմբերի 2-ի միջոցառումների անոնս

Իրանը պահանջում է վերացնել նավթի արտահանման սահմանափակումները և կրճատել տարածաշրջանում ԱՄՆ-ի զինված ներկայությունը. Աբբաս Արաղչի

Լարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խորհրդարանական խմբակցությունների հետ

Նոյեմբերի 1-ի միջոցառումների անոնս