Հասարակական

Գլխավոր հարկադիր կատարողն աշխատանքային խորհրդակցություն  է անցկացրել Արմավիրի մարզային բաժնում

2 րոպեի ընթերցում

Գլխավոր հարկադիր կատարողն աշխատանքային խորհրդակցություն  է անցկացրել Արմավիրի մարզային բաժնում

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գլխավոր հարկադիր կատարող Արսեն Մնացականյանը հունիսի 1-ին աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Ծառայության Արմավիրի մարզային բաժնում։ Մարզային այցի նպատակն էր տեղում ծանոթանալ բաժնի աշխատանքների կազմակերպմանը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից, աշխատանքային խորհրդակցության ընթացքում Արմավիրի մարզային բաժնի պետ Դավիթ Պողոսյանը Գլխավոր հարկադիր կատարողին ներկայացրել է բաժնի կողմից իրականացվող աշխատանքները, զեկուցել կարճված, ավարտված, ինչպես նաև հարուցված և վերսկսված կատարողական վարույթների քանակի, կատարողական վարույթներով բռնագանձման ենթակա և փաստացի բռնագանձված գումարի ցուցանիշները։

«Աշխատանքային ընթացիկ հարցերը քննարկելիս Գլխավոր հարկադիր կատարողն առանձնահատուկ շեշտել է ուշադրության կենտրոնում պահել քաղաքացիներից ստացվող դիմումներին և բողոքներին սահմանված ժամկետում և պատշաճ պատասխանելու գործընթացը։

Քննարկվել են Ծառայության գործունեության արդյունավետության բարձրացմանն ուղղված մի շարք այլ հարցեր, մասնավորապես՝ ներկայացվել են հարկադիր կատարողների աշխատանքի օպերատիվության բարձրացման համար կատարողական վարույթների՝ ներդրված ծրագրային նոր մոդուլների հնարավորությունները», ասվում է հաղորդագրության մեջ։

Ծառայության ղեկավար կազմը շրջայց է կատարել նաև մարզային բաժնի շենքում, ծանոթացել շենքային պայմաններին, նյութատեխնիկական հագեցվածությանը։

Ըստ աղբյուրի՝ խորհրդակցության ավարտին Արսեն Մնացականյանի կողմից տրվել են առանձին հանձնարարականներ տեսչական ստուգումների արդյունքներով արձանագրված բացթողումները վերացնելու, կատարողական վարույթների պատշաճ իրականացումն ապահովելու և ներքին կարգապահական կանոնները խստագույնս պահպանելու վերաբերյալ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում