Մեքսիկայում ՀՀ դեսպանությունում նշվել է Հայաստանի առաջին Հանրապետության 105-րդ տարեդարձը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեքսիկայում Հայաստանի դեսպանությունում տեղի է ունեցել ընդունելություն՝ նվիրված Հայաստանի առաջին Հանրապետության 105-րդ տարեդարձին՝ հոգևոր առաջնորդների, Մեքսիկայի Կոնգրեսի անդամների և հայ համայնքի մասնակցությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Առաջնորդարանի դիվանից, ուղերձներով հանդես ն եկել դեսպան Արմելլա Շաքարյանը, Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմի և Մեքսիկայի հոգևոր առաջնորդ Տեր Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը և Մեքսիկայի սենատոր Սեսիլիա Սանչեսը:

Ըստ աղբյուրի՝ Մեքսիկայի հայ համայնքի ազգանվեր գործունեություն իրականացրած անդամները պարգևատրվել են ՀՀ ԱԳՆ Պատվո մեդալով:

Հայերեն Русский Türkçe