Թուրքիայում հրապարակվել են խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Թուրքիայի 28-րդ գումարման խորհրդարանի մայիսի 14 -ի ընտրությունների վերջնական արդյունքների համաձայն իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը ստացել է 268 պատգամավորական մանդատ, «Նոր բարեկեցություն» կուսակցությունը ՝ 5, «Ազգայնական շարժում» կուսակցությունը ՝ 50, «Կանաչ Ձախ» կուսակցությունը ՝ 61, աշխատավորական կուսակցությունը ՝ 5, Հանրապետաժողովրդական կուսակցությունը ՝ 169 և İYİ (Լավ) կուսակցությունը ՝ 43 տեղ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ինչպես հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը, ընտրությունների վերջնական արդյունքները հրապարակվել են կառավարության պաշտոնական տեղեկագրում ՝ Resmi Gazete-ում:

Ըստ աղբյուրի՝ Թուրքիայի կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով ՝ երկրում, արտերկրում և մաքսակետերում գրանցված 64 145 504 ընտրողներից ընտրությունների քվեարկությանը մասնակցել է 55 835 895-ը: Անվավեր է ճանաչվել 1 393 307 քվեաթերթիկ։

Թուրքիայում ընտրողների մասնակցությունը կազմել է 88,92 տոկոս, իսկ արտերկրում և մաքսակետերում ՝ 53,80 տոկոս: Ընտրություններին ընդհանուր մասնակցությունը կազմել է 87.05 տոկոս։

Հայերեն Русский

ՉԺՀ-ն խոստացել է ԵՄ-ի նկատմամբ կիրառել հայելային միջոցներ, եթե իր ապրանքների մուտքը եվրոպական շուկա սահմանափակվի

Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության «Փոխգործակցության համար» կրծքանշանով

Լիոնում մոտ 55 000 մարդ մասնակցել է երթի. ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը

Ինժեներական քաղաքում տեղի ունեցավ Քամ Ղաֆֆարիանին նվիրված աստղի բացման հանդիսավոր արարողությունը

Դմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերը

Ակադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումը

Ձկնաբուծարանների կողմից ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ քրեական վարույթով վերականգնվել է 18.5 մլն դրամի վնասը

Եվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրա

Նոյեմբերի 6-ի միջոցառումների անոնս