Հասարակական

Վերանորոգումից հետո բացվել է Վանաձորի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնը

6 րոպեի ընթերցում

Վերանորոգումից հետո բացվել է Վանաձորի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնը

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը մասնակցել է ՀՀ Լոռու մարզի Վանաձորի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության վերանորոգված կենտրոնի բացման արարողությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, կենտրոնը վերանորոգվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության համագործակցությամբ՝ «Ներառական կրթության համակարգի հզորացում Հայաստանում» ծրագրի շրջանակում: Ծրագիրը Վանաձորի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի (ՏՄԱԿ) բացմամբ ամփոփվել է։

Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, ՀՀ Լոռու փոխմարզպետ Հովհաննես Ավետիսյանը, Վանաձոր համայնքի ղեկավար Արկադի Փելեշյանը, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Ալելոն, պաշտոնատար այլ անձինք:

«Ծրագրի շրջանակում մեր երեք մարզերում՝ Սյունիքում, Լոռիում և Շիրակում կարողացել ենք ներառականության պահանջներին համապատասխանեցնել ուսումնական հաստատությունների ու տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների պայմանները: Չնայած բարդություններին՝ կարողացանք ծրագիրը հասցնել իր տրամաբանական ամփոփման կետին, ու այսօր միասին տեսնում ենք, թե ինչ նոր պայմաններ են ստեղծված երեխաներին անհրաժեշտ ծառայությունները տրամադրելու համար»,- ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

Ըստ նախարարի՝ համընդհանուր ներառումն իրողություն է ինչպես նախադպրոցական, այնպես էլ արհեստագործական և մասնագիտական կրթության ոլորտներում: Հիմնական նպատակը ՏՄԱԿ-ների հզորացումն է՝ աջակցելու համար մանկավարժներին, ուսուցիչներին, դասախոսներին, ինչպես նաև գնահատելու համար սովորողների կարիքներն ու տրամադրելու այն ծառայությունները, որոնց անհրաժեշտությունը կա և որոնք հասանելի չեն ուսումնական հաստատության մակարդակում:

Նշվում է, որ Ժաննա Անդրեասյանը նաև բարձր է գնահատել գործընկերների հետ համագործակցությունը, որի շրջանակում իրականացվել են համընդհանուր ներառականության բարելավման աշխատանքները. «Կարծում եմ՝ այսօր մենք մի կողմից ամփոփում, մյուս կողմից՝ ամրագրում ենք կրթական համակարգում ներառականության ամրապնդմանն ուղղված բարեփոխման միջանկյալ արդյունքները: Շատ ուրախ եմ, որ այդ երկար և դժվար ճանապարհին մենք ունենք այնպիսի հուսալի գործընկերներ, ինչպիսիք են ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը (ԱՄՆ ՄԶԳ) և ԱՄՆ կառավարությունը, որոնց հետ համատեղ իրականացրել ենք այս կարևոր ծրագիրը»։

Ըստ աղբյուրի՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը հավելել է, որ ներառական կրթությունն ու յուրաքանչյուր երեխայի համար կրթության հնարավորությունների ստեղծումը պետական քաղաքականության հիմնարար սկզբունքներից մեկն է։ «Կառույցները, որոնք ստեղծված են աջակցելու այս գործընթացին, պետք է ապահովեն պայմաններ՝ հնարավորություն տալու ցանկացած երեխայի ստանալ աջակցություն՝ կարիքի առկայության դեպքում»,- ասել է նա:

«ՏՄԱԿ-ի տնօրեն Սասուն Հարությունյանի տեղեկացմամբ՝ 2022 թվականից կենտրոնն աջակցում է նաև նախադպրոցական ուսումնական հաստատություններին։ 2023 թ. կներգրավվեն նաև քոլեջներն ու ուսումնարանները։ Ընդհանուր առմամբ՝ Վանաձորի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնը կսպասարկի 92 դպրոց, 23 նախադպրոցական հաստատություն, 6 քոլեջ՝ ներառյալ Ալավերդու մասնաճյուղը»,- հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից։

Ողջույնի խոսքում ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Ալելոն արդյունավետ է գնահատել ԿԳՄՍ նախարարության հետ համագործակցությունը` նշելով.

«Մենք հավատում ենք, որ ներառական կրթությունը դպրոցներում օգնում է ստեղծել հարգանքի մթնոլորտ: Ստեղծելով այնպիսի միջավայր, որտեղ բոլորն ազնիվ են միմյանց հանդեպ և ընդունում են մյուսների անհատական տարբերությունները՝ ներառական կրթությունը դառնում է ընդունելի հասարակության համար: Այդպիսով նվազում են երիտասարդների շրջանում բուլինգի, հանցավորությունների, գենդերային խտրականության դեպքերն ինչպես կրթական հաստատությունների ներսում, այնպես էլ՝ դրանցից դուրս»։

Աղբյուրի՝ տեղեկացմամբ՝ ծրագրի իրականացման և համագործակցության համար շնորհակալություն է հայտնել նաև ՀՀ Լոռու փոխմարզպետ Հովհաննես Ավետիսյանը։ Նա վստահություն է հայտնել, որ տեղական ինքնակառավարման մարմինները մշտապես պատրաստակամ են հնարավոր աջակցություն ցուցաբերելու պետական և միջազգային ծրագրերին՝ ի նպաստ համայնքի զարգացմանը։

Հյուրերը շրջել են ՏՄԱԿ-ում, ծանոթացել պայմաններին, դիդակտիկ հագեցվածությանը և գործունեությանը։ Ծրագրի շրջանակում նորոգվել և կահավորվել է 5 սենյակ և 7 առաջնային կարիքի ենթակառուցվածք։

«Ներառական կրթության համակարգի հզորացում Հայաստանում» հնգամյա ծրագրի շրջանակում վերանորոգվել են Սյունիքի, Շիրակի, Լոռու մարզերի 27 հանրակրթական դպրոց, արտադպրոցական ծառայությունների իրականացման համար տրամադրվել է գույքի և սարքավորումներ, ինչպես նաև փոքր ծավալներով վերանորոգվել են 3 մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոններ, յուրաքանչյուր կենտրոնում վերանորոգվել են ռեսուրս-սենյակները, տրամադրվել են կահույք և կրթական խաղեր։

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարն ու ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության տնօրենը քննարկել են «Դպրոցների սեյսմիկ պաշտպանության ծրագրին» վերաբերող հարցեր

Կրթություն

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարն ու ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության տնօրենը քննարկել են «Դպրոցների սեյսմիկ պաշտպանության ծրագրին» վերաբերող հարցեր

Podcast-Գիտության շաբաթ. Իրական կրթությունը բացահայտման ճանապարհ է. Արամ Փախչանյան

Կրթություն

Podcast-Գիտության շաբաթ. Իրական կրթությունը բացահայտման ճանապարհ է. Արամ Փախչանյան

Սովորել հայերեն՝ ակադեմիկոսից դառնալով աշակերտ. սփյուռքահայ ուսուցչուհի Լուսինե Ազատյանը ներկայացնում է Մինսկի Հայորդաց կրթօջախի ձեռքբերումները

Սփյուռք

Սովորել հայերեն՝ ակադեմիկոսից դառնալով աշակերտ. սփյուռքահայ ուսուցչուհի Լուսինե Ազատյանը ներկայացնում է Մինսկի Հայորդաց կրթօջախի ձեռքբերումները

Հայաստանում զգալիորեն աճել է պարսկերենի նկատմամբ հետաքրքրությունը. Իրանի դեսպան

Տուրիզմ

Հայաստանում զգալիորեն աճել է պարսկերենի նկատմամբ հետաքրքրությունը. Իրանի դեսպան

Կրթությանը և գիտությանը տրամադրվող միջոցներն ուղղված են ռազմավարական աշխատանքների և բարեփոխումների իրականացմանը. Ժաննա Անդրեասյան

Կրթություն

Կրթությանը և գիտությանը տրամադրվող միջոցներն ուղղված են ռազմավարական աշխատանքների և բարեփոխումների իրականացմանը. Ժաննա Անդրեասյան

Fastex-ը և ԵՊՀ-ն իրականացնում են համատեղ դասընթաց

Կրթություն

Fastex-ը և ԵՊՀ-ն իրականացնում են համատեղ դասընթաց

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանն այցելել է Լոռու մարզի մի շարք դպրոցներ

Կրթություն

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանն այցելել է Լոռու մարզի մի շարք դպրոցներ

ՀՀ ԿԳՄՍ նախարարը եզդիների ներկայացուցիչների հետ քննարկել է բուհերից մեկում եզդիերենի ուսուցման ամբիոն հիմնելու հարցը

Կրթություն

ՀՀ ԿԳՄՍ նախարարը եզդիների ներկայացուցիչների հետ քննարկել է բուհերից մեկում եզդիերենի ուսուցման ամբիոն հիմնելու հարցը

Ճարտարապետական ամառային դպրոց՝ Շիրակի մարզում

Կրթություն

Ճարտարապետական ամառային դպրոց՝ Շիրակի մարզում

ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանը մասնակցել է Պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտների ավարտական երեկոյին

Կրթություն

ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանը մասնակցել է Պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտների ավարտական երեկոյին

ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատվիրակությունն այցելել է ՀՀ կրթական և մշակութային մի շարք հաստատություններ

Կրթություն

ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատվիրակությունն այցելել է ՀՀ կրթական և մշակութային մի շարք հաստատություններ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում