Տարածաշրջանային

Թուրքիայում նշել են Էրդողանի երդմնակալության հնարավոր ամսաթիվը

1 րոպեի ընթերցում

Թուրքիայում նշել են Էրդողանի երդմնակալության հնարավոր ամսաթիվը

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի վերընտրված նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությունը կարող է տեղի ունենալ հունիսի 3-ին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին «Թվիթեր»-ի իր էջում գրել է նախագահի խորհրդական Մեհմեդ Ուչումը։ «Եթե Բարձր ընտրական հանձնաժողովը հայտարարի նախագահական ընտրությունների վերջնական արդյունքները հունիսի 1-ին, երդմնակալության արարողությունը տեղի կունենա հունիսի 3-ին Անկարայում»,-նշել է նա: Էրդողանը հաղթել է Թուրքիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում՝ հավաքելով ձայների ավելի քան 52 տոկոսը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում