Հասարակական

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում անցկացվում են «Էրազմուս+» ծրագրի տեղեկատվական օրերը

5 րոպեի ընթերցում

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում անցկացվում են «Էրազմուս+» ծրագրի տեղեկատվական օրերը

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում մայիսի 30-ին մեկնարկել են «Էրազմուս+» ծրագրի մրցույթում հաղթած հայաստանյան նախագծերի տեղեկատվական օրերը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին նախարարությունից, ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ միջոցառումը կազմակերպվել էր Հայաստանում «Էրազմուս+» ծրագրի ազգային գրասենյակի կողմից: Ներկա են եղել ԿԳՄՍ նախարար տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը, Հայաստանում «Էրազմուս+» ծրագրի ազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովան, բուհերի, հասարակական կազմակերպությունների և այլ շահառու կազմակերպությունների ներկայացուցիչներ:

ԿԳՄՍ նախարար տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ողջունել է միջոցառման մասնակիցների և մաղթել է արդյունավետ աշխատանքային քննարկումներ:

«Մեր համագործակցությունը որակական նոր փուլում է գտնվում, սկսվել է «Էրազմուս+» ծրագրի երկրորդ՝ 2021-2027 թթ. շրջափուլը, որի շրջանակում մեծացել են հնարավորությունները Հայաստանի և Եվրոպական միության կրթական հաստատությունների միջև համագործակցության զարգացման համար: Մասնավորապես այս շրջափուլում ընդգրկվել են նաև նախնական ու միջին մասնագիտական ուսումնական հաստատությունները: Անգնահատելի է «Էրազմուս+» ծրագրի դերը ՀՀ բարձրագույն կրթության ոլորտի զարգացման և ընդլայնման առումով: «Էրազմուս+» ծրագրով ակնկալվող վերջնարդյունքները համահունչ են նաև «ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրով» որդեգրած բարեփոխումներին՝ միտված բարձրագույն կրթության միջազգայնացմանն ու ակադեմիական շարժունության խրախուսմանը»,- նշել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը:

Նրա խոսքով՝ նախարարությունն ակնկալում է առավել սերտ համագործակցություն «Էրազմուս+» ծրագրի ազգային գրասենյակի և Հայաստանի ուսումնական հաստատությունների միջև: Արթուր Մարտիրոսյանը հույս է հայտնել, որ ազգային գրասենյակի և ուսումնական հաստատությունների համատեղ լրացուցիչ ջանքերի ներդրման արդյունքում միջազգային շարժունության ցուցանիշները կբարելավվեն:

Նա ծրագրի շահառուներին հորդորել է իրականացնել փոխկապակցված քայլեր ազգային գրասենյակի հետ՝ շարժունության ծրագրերում ակադեմիական հանրության ավելի լայն ընդգրկվածություն ապահովելու ուղղությամբ:

Ըստ աղբյուրի՝ Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը ողջունել է ներկաներին և շնորհակալություն է հայտնել արդյունավետ համագործակցության համար և համոզմունք հայտնել, որ «Էրազմուս+» ծրագրի շրջանակում իրականացվող համագործակցությունները շարունակական կլինեն. «Հույս ունեմ, որ իրականացվող նոր ծրագրերը կշարունակեն ապահովել շարժունակությունը, կարողունակությունների և հմտությունների զարգացումը, կբարձրացնեն բուհական կրթության գրավչությունը»:

Հայաստանում «Էրազմուս+» ծրագրի ազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովան նշել է, որ ԵՄ-ի կողմից ֆինանսավորող «Էրազմուս+» ծրագիրն աջակցում է ՀՀ-ում բարձրագույն կրթությանը, դասախոսների վերապատրաստումներին, երիտասարդության և սպորտի ոլորտում իրականացվող մի շարք ծրագրերին:

Նշվում է, որ միջոցառման մասնակիցներին առցանց ողջունել են նաև Եվրոպական կրթության և մշակույթի գործադիր գործակալության ներկայացուցիչ Լուսիա Ջիանիննին և Եվրահանձնաժողովի կրթության, երիտասարդության, սպորտի և մշակույթի գլխավոր տնօրինության ներկայացուցիչ Կինգա Բերեզա-Հուսակը:

Երկօրյա միջոցառման նպատակն է ներկայացնել «Էրազմուս+» դրամաշնորհ ստացած բարձրագույն, նախնական արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների կողմից իրականացվելիք նախագծերի հիմնական նպատակներն ու ակնկալվող արդյունքները։

Միջոցառման առաջին օրը նվիրված էր բարձրագույն կրթության ոլորտին, որի ընթացքում ներկայացվել է բարձրագույն կրթության կարողությունների զարգացման ԵՄ-ի կողմից հաստատված 4 նոր ծրագրեր, «Էրազմուս Մունդուս նախագծեր» գործողության շրջանակում շահած անդրանիկ ծրագիրը և «Ժան Մոնե ամբիոն» նախագիծը։

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ միջոցառման երկրորդ օրը նվիրված է լինելու մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) ոլորտում կարողությունների զարգացման 3 նոր նախագծերի ներկայացմանը, որից հետո նախատեսվում է պանելային քննարկում ՄԿՈՒ դաշտի պետական և մասնավոր հաստատությունների ներկայացուցիչների հետ:

Շահագրգիռ կողմերը «European Year of Skills 2023» խորագրի ներքո նաև քննարկելու են մասնագիտական կրթության և հմտությունների միջև կապը։

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարն ու ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության տնօրենը քննարկել են «Դպրոցների սեյսմիկ պաշտպանության ծրագրին» վերաբերող հարցեր

Կրթություն

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարն ու ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության տնօրենը քննարկել են «Դպրոցների սեյսմիկ պաշտպանության ծրագրին» վերաբերող հարցեր

Podcast-Գիտության շաբաթ. Իրական կրթությունը բացահայտման ճանապարհ է. Արամ Փախչանյան

Կրթություն

Podcast-Գիտության շաբաթ. Իրական կրթությունը բացահայտման ճանապարհ է. Արամ Փախչանյան

Սովորել հայերեն՝ ակադեմիկոսից դառնալով աշակերտ. սփյուռքահայ ուսուցչուհի Լուսինե Ազատյանը ներկայացնում է Մինսկի Հայորդաց կրթօջախի ձեռքբերումները

Սփյուռք

Սովորել հայերեն՝ ակադեմիկոսից դառնալով աշակերտ. սփյուռքահայ ուսուցչուհի Լուսինե Ազատյանը ներկայացնում է Մինսկի Հայորդաց կրթօջախի ձեռքբերումները

Հայաստանում զգալիորեն աճել է պարսկերենի նկատմամբ հետաքրքրությունը. Իրանի դեսպան

Տուրիզմ

Հայաստանում զգալիորեն աճել է պարսկերենի նկատմամբ հետաքրքրությունը. Իրանի դեսպան

Կրթությանը և գիտությանը տրամադրվող միջոցներն ուղղված են ռազմավարական աշխատանքների և բարեփոխումների իրականացմանը. Ժաննա Անդրեասյան

Կրթություն

Կրթությանը և գիտությանը տրամադրվող միջոցներն ուղղված են ռազմավարական աշխատանքների և բարեփոխումների իրականացմանը. Ժաննա Անդրեասյան

Fastex-ը և ԵՊՀ-ն իրականացնում են համատեղ դասընթաց

Կրթություն

Fastex-ը և ԵՊՀ-ն իրականացնում են համատեղ դասընթաց

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանն այցելել է Լոռու մարզի մի շարք դպրոցներ

Կրթություն

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանն այցելել է Լոռու մարզի մի շարք դպրոցներ

ՀՀ ԿԳՄՍ նախարարը եզդիների ներկայացուցիչների հետ քննարկել է բուհերից մեկում եզդիերենի ուսուցման ամբիոն հիմնելու հարցը

Կրթություն

ՀՀ ԿԳՄՍ նախարարը եզդիների ներկայացուցիչների հետ քննարկել է բուհերից մեկում եզդիերենի ուսուցման ամբիոն հիմնելու հարցը

Ճարտարապետական ամառային դպրոց՝ Շիրակի մարզում

Կրթություն

Ճարտարապետական ամառային դպրոց՝ Շիրակի մարզում

ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանը մասնակցել է Պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտների ավարտական երեկոյին

Կրթություն

ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանը մասնակցել է Պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտների ավարտական երեկոյին

ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատվիրակությունն այցելել է ՀՀ կրթական և մշակութային մի շարք հաստատություններ

Կրթություն

ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատվիրակությունն այցելել է ՀՀ կրթական և մշակութային մի շարք հաստատություններ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում