Տարածաշրջանային

Ադրբեջանը պաշտպանությանը և անվտանգությանը կհատկացնի լրացուցիչ 650 մլն դոլար

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանը պաշտպանությանը և անվտանգությանը կհատկացնի լրացուցիչ 650 մլն դոլար

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2023 թ.-ին Ադրբեջանի կառավարությունը բյուջեից 1,1 միլիարդ մանաթից (650 միլիոն դոլար) ավելի լրացուցիչ գումար կհատկացնի պաշտպանական կարողությունների և ազգային անվտանգության ամրապնդման համար։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ТАСС գործակալությունից, այս մասին հայտնել են Ադրբեջանի ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունից։

«Նախատեսվում է լրացուցիչ 1,11 միլիարդ մանաթ հատկացնել երկրի պաշտպանունակության և ազգային անվտանգության ամրապնդման համար, այդ թվում՝ 1 միլիարդ մանաթ (588 միլիոն դոլար) հատուկ նախագծերի և պաշտպանական նշանակության միջոցառումների համար», - հայտնել է գերատեսչությունը։

Ադրբեջանի ֆինանսների նախարարության տվյալներով՝ գումարի ավելացումից հետո հատուկ նախագծերի և պաշտպանական միջոցառումների համար ծախսերը կկազմեն 3,07 մլրդ մանաթ (1,81 մլրդ դոլար)։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում