ՄԱԳԱՏԷ-ն և Իրանը կարգավորել են օբյեկտներից մեկում  ուրանի մինչև 83 % հարստացման շուրջ վեճը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) փակել է Իրանի միջուկային օբյեկտներից մեկում ուրանի մինչև 83,7 % հարստացման գործի հետաքննությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Mehr գործակալությունը՝ վկայակոչելով աղբյուրների։

Ըստ գործակալության՝ տեխնիկական քննարկումների ընթացքում ՄԱԳԱՏԷ-ն և Իրանը կարգավորել են Իրանի Ֆարսի նահանգի Աբադե քաղաքի օբյեկտներից մեկի հետ կապված գործը: Փակվել է նաև նմանատիպ երկրորդ գործը:

«Ավելին, փակվել է նաև ՄԱԳԱՏԷ-ի գործը՝ կապված 83.7 % մաքրության ուրանի մասնիկների հայտնաբերման հետ», - գրում է գործակալությունը:

Իր հերթին Reuters գործակալությունը հաղորդել է, որ ՄԱԳԱՏԷ-ն պետք է Իրանի վերաբերյալ եռամսյակային զեկույցները հրապարակի այս շաբաթ՝ Կառավարիչների խորհրդի հերթական նիստի նախօրյակին:

2023 թվականի մարտին ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին Թեհրան կատարած այցի ընթացքում բանակցություններ է վարել Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ։ Հանդիպմանը գործակալության ղեկավարը գոհունակություն է հայտնել մշակված համատեղ միջոցառումների առնչությամբ, որոնք, ըստ նրա, ենթադրում են համագործակցության հաստատում Իսլամական Հանրապետության և ՄԱԳԱՏԷ-ի միջև։

Թեհրանում գտնվելու ժամանակ Գրոսին երկու փուլով բանակցություններ է վարել Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Էսլամիի և արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ։

Փետրվարին Bloomberg գործակալությունը, հղում անելով աղբյուրների, հայտնել էր, որ ՄԱԳԱՏԷ-ի տեսուչները հերթական ստուգման արդյունքներով պարզել են, որ Իրանը, ենթադրաբար,ս ստացել է մոտ 84% հարստացված ուրան։ Ավելի ուշ Reuters-ը, վկայակոչելով գործակալության զեկույցը, հայտնել էր, որ ՄԱԳԱՏԷ-ն պահպանում է Իրանի հետ շփումները՝ պարզելու մինչև 83,7% հարստացված ուրանի մասնիկների ծագումը։ Իսկ Իրանը ՄԱԳԱՏԷ-ին տեղեկացրել էր հարստացման մակարդակի հնարավոր «չկանխամտածված տատանումների» մասին:

Հայերեն Русский

Հայաստանը և «Tour of Armenia»-ն՝ միջազգային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում

Վարչապետը Գանձասարի վերաբերյալ Հաջիևի հայտարարություններն անընդունելի և անհասկանալի է համարում

Ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ Մոլդովան ԵՄ ընդլայնման հեռանկարում գտնվող երկրների շարքում է. Moldpres

ՍԴ-ն Սահմանադրությանը համապատասխանող է ճանաչել ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ ՀՀ-ԱՄՆ շրջանակային համաձայնագիրը

ՃՇՀԱՀ-ի ռեկտոր Մանուկ Բարսեղյանն ընտրվել է ՀՀ ԳԱԱ ասոցացված անդամ

Վարչապետը բացատրել է, թե ինչու գյուղատնտեսության ներկայիս մոդելն աճ չի ապահովում

Մենք կատարել ենք մեր ընտրությունը, խաղաղությունը արժեք է. Փաշինյան

ՌԴ-ն պատրաստ է ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ տարբեր ձևաչափերով բանակցությունների. Լավրով

Tour of Armenia-ի հաջող անցկացումը թիմային աշխատանքի արդյունք է. ԿԳՄՍ նախարար

ԿԺԴՀ-ն ԱՄՆ-ին և Կորեայի Հանրապետությանը սպառնացել է միջուկային զենքով