Սպորտ

Մխիթարյանը պատրաստ կլինի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղին

1 րոպեի ընթերցում

Մխիթարյանը պատրաստ կլինի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղին

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը շարունակում է վերականգնվել վնասվածքից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում են իտալական ԶԼՄ-ները:

Նշվում է, որ «Ինտեր»-ի կիսապաշտպանը պատրաստ կլինի Չեմպիոնների լիգայի եզրափակիչին, որը կկայանա հունիսի 10-ին:

«Մանչեսթեր Սիթի»-ի դեմ սպասվող խաղից առաջ Մխիթարյանը վերականգնվում է ձախ ազդրի մկանային վնասվածքից:

Մխիթարյանը վնասվածքը ստացել էր Չեմպիոնների լիգայի «Միլան»-ի դեմ կիսաեզրափակիչի պատասխան խաղում և փոխարինվել էր խաղի 44-րդ րոպեին:

Կարդացեք հոդվածը` EnglishTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում